Շաքիի դեպքով կալանավորված ադրբեջանցի զինծառայողը հարցաքննվել է և ցուցմունքներ տվել. Պողոսյան
Շաքիի դեպքով կալանավորված ադրբեջանցի զինծառայողը հարցաքննվել է և ցուցմունքներ տվել՝ ներկայացնելով իր անցած ճանապարհն ու դեպքի հանգամանքները։ Քննությամբ ձեռք բերված փաստերի գնահատմամբ՝ նա սպանելու դիտավորություն չի ունեցել։
Նոյեմբերի 3-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։
Պողոսյանը հրաժարվել է հրապարակել ցուցմունքների մանրամասները՝ վկայակոչելով նախաքննական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը։
«Հարցաքննվել է, ցուցմունք է տվել։ Չեմ կարող բացահայտել հարցաքննության բովանդակությունը։ Բայց կարող եմ մատնանշել, որ ցուցմունքներ տվել է, մատնանշել է վայրը, դեպքը, տեղանքը, ինչպես է եկել՝ ամբողջը մատնանշել է»,- նշել է ՔԿ նախագահը։
Լրագրողի՝ կրակելու պատճառների վերաբերյալ հարցին Պողոսյանն արձագանքել է. «Միայն կարող եմ ասել այսքանը, որ սպանելու դիտավորություն չի ունեցել»։
Նշենք, որ ըստ ՔԿ նախագահի, այդ գնահատականը հիմնված է դեպքի փաստական հանգամանքների վրա։
Նրա ներկայացմամբ՝ ադրբեջանցի զինծառայողին մեղսագրվում են առողջությանը ծանր վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը, գողությունը և սահմանն ապօրինի հատելը։ Պողոսյանը նաև նշել է, որ նախաքննությունն առաջիկայում կավարտվի։
Հավելենք, որ ՔԿ նախագահի փոխանցմամբ դեպքի վերաբերյալ նոյեմբերի 5-ին ԱԺ-ում նախատեսվում է փակ հանդիպում, որի ընթացքում հնարավոր կլինի համապատասխան ձևաչափով ներկայացնել տեղեկությունները։


















































Նարեկ Կարապետյանը, Իրինա Յոլյանն ու Անուշ Միրզոյանն այցելել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին
Փորձում են թեման «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Աբրահամյան
Ոնց կարող եմ քայլել, եթե ոսկոր չկա ոտքիս մեջ․ Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանը սպասում է 3-րդ վիրահատությանը
ՀՀ ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել ադրբեջանցու ՀՀ սահմանը հատելու դեպքով
Տավուշի մարզում հայտնաբերված ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջանի իրավասու մարմիններին․ ԱԱԾ
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան
Ծանրամարտի վարկանիշային աշխարհի առաջնության 85 կգ քաշային կարգի վերջնական տեղերը հայտնի են