Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին՝ իր և Աննա Հակոբյանի բաժանման մասին «զրպարտություն համարվող տեղեկությունները» հերքելու պահանջով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Իրավունք թերթ» ՍՊԸ-ի և Աննա Գևորգյանի՝ պահանջելով հերքել իր և կնոջ՝ Աննա Հակոբյանի մասով տարածված «զրպարտություն համարվող տեղեկությունները»։ Այս մասին գրել է Factor.am-ը։
Մասնավորապես, վարչապետի համար հայցի հիմք է հանդիսացել «Հայկական ժամ» ֆեյսբուքյան էջում սեպտեմբերի 30-ին հրապարակված գրառումը, որտեղ ներկայացվել է Փաշինյանի ու Աննա Հակոբյանի բաժանման պատճառների վերաբերյալ «կեղծ տեղեկություններ»։ Նիկոլ Փաշինյանը դատարանից խնդրում է պարտավորեցնել Աննա Գևորգյանին իր ֆեյսբուքյան էջերում հրապարակային հերքում հրապարակել հետևյալ բովանդակությամբ։ «2026 թվականի սեպտեմբերի 30-ին ֆեյսբուքյան էջերիս միջոցով իմ՝ «Հայկական ժամ» ֆեյսբուքյան էջերի տնօրինող Աննա Գուրգենի Գևորգյանի կողմից ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ տարածվել են վերջինիս ու Աննա Հակոբյանի բաժանման պատճառների վերաբերյալ կեղծ տեղեկություններ, այդ թվում՝ հետևյալ փաստացի տվյալները․ «Աննան ու Նիկոլը մեծ կապիտալ են կուտակել, որ ուզում են արդեն թղթերով օրինականացնել»։ «Քանի նրանք ապրում էին նույն տանը Աննան պարտավոր էր հայտարարագիր ներկայացնել։ Այս պատմությամբ Աննան ազատվեց հայտարարագրեր լրացնելուց ու հիմա արդեն սկսել են իրենց կապիտալը Աննայի անունով դարձնելու գործընթացը»։ «Հայաստանում որևէ բան չեն ունենալու, հիմնական գույքն ու փողերը պահվելու են ԵՄ տարածքում»։ «Աննան արդեն Փարիզի կենտրոնում մեծ տուն է գնել, որի գինը 5,7 մլն եվրո է եղել»։ «Եթե հիշում եք, 2018-2020 թթ․ Աննա Հակոբյանը հաճախ էր այցելում Շվեյցարիա։ Այցերը հիմնականում գաղտնի էին մնում, և անհայտ էր՝ ինչ նպատակով էր նա լինում այդ երկրում։ Շվեյցարիան աշխարհում հայտնի է իր բանկային գաղտնիքով։ Թալանչիների փողերը սովորաբար հանգրվանում են հենց այնտեղ։ ԿԲ-ի աշխատակիցներից մեկը մեզ ասաց․ «Եթե ուզում եք հասկանալ՝ ինչու է Աննա Հակոբյանը Շվեյցարիա գնում, նայեք դրամական հոսքերին»։ «Տարբերությունը հսկայական է։ Հետաքրքիր է, թե Աննա Հակոբյանը այս փողերի քանի՞ տոկոսի հետ կապ ունի»։ Հայտնում եմ, որ այդ տեղեկություններն ամբողջությամբ զրպարտում են Նիկոլ Փաշինյանին, կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը»»։ Ֆեյսբուքյան էջի այս հրապարակումը հոկտեմբերի 5-ին արտատպել է «Իրավունք» թերթը․ Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցից ևս նույն բովանդակությամբ հերքում է պահանջում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав!. Խաչատրյան
Փաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. Սուրենյանց
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան
Ծանրամարտի վարկանիշային աշխարհի առաջնության 85 կգ քաշային կարգի վերջնական տեղերը հայտնի են