Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձնում ամոթի առարկա ... Զրույց գինեկոլոգ Հայկ Էլոյանի հետ
Պատուհանից այն կողմ 21֊րդ դարն է , ինտելեկտուալ և տեխնիկապես հագեցած այն դարը ,որտեղ թվում է մարդկությունը թևակոխել է իր զարգացման բուռն շրջանը ։
Բայց ցավոք ,դա միայն թվում է ։
21֊րդ դարում Հայաստանում թվերը ցույց են տալիս, որ կանացի որոշ հիվանդություններ վերջին փուլում են հասել բժշկի մոտ միայն նրա համար, որ մինչ այդ կինը ամաչել է գնալ գինեկոլոգի մոտ ։ Իսկ երբ կինը նաև թևակոխում է դաշտանադադարի շրջափուլ, դա մի ուրիշ ամոթ է ,որը կինը պետք է հաղթահարի ինքնուրույն ու տնեցիքից գաղտնի ։
Արտասովոր այս մոտեցումների ու կանանց մասին զրուցել ենք Աստղիկ բժշկական կենտրոնի գինեկոլոգ֊ուռուցքաբան Հայկ Էլոյանի հետ ։
֊Ինչո՞ւ է գինեկոլոգին այցելելը շատ կանանց համար շարունակում ﬓալ անհարմար կամ նույնիսկ վախեցնող քայլ։ Դա ավելի շատ դաստիարակությա՞ն, ամոթի՞,
հասարակական կարծրատիպերի՞, թե՞ այլ պատճառ ունի։
֊Կարծում եմ՝ հայ հասարակությունում բժշկի դիﬔլը դեռևս շատերի համար որոշակի հոգեբանական դժվարություն է, իսկ գինեկոլոգին դիﬔլը՝ առավել ևս։ Հաճախ
նույնիսկ ակնհայտ գանգատների առկայության դեպքում մարդիկ հետաձգում են բժշկի այցը, իսկ կանխարգելիչ զննուﬓերի մասին երբեﬓ ընդհանրապես չեն մտածում։
Իհարկե, սա բոլորին չի վերաբերում․ կան մարդիկ, ովքեր հետևողական են իրենց
առողջության նկատմամբ և պարբերաբար անցնում են անհրաժեշտ հետազոտությունները, որը իհարկե շատ ողջունելի է։ Սակայն բժշկական
պրակտիկայում հաճախ հանդիպում ենք նաև հակառակ իրավիճակին, երբ կինը
տարիներ շարունակ գանգատներ է ունեցել, բայց մասնագետի է դիմում ﬕայն այն
ժամանակ, երբ խնդիրն արդեն զգալիորեն ազդում է նրա կյանքի որակի վրա։ Նման
դեպքերում, երբ հարցնում ենք, թե ինչու ավելի վաղ չեն դիﬔլ բժշկի, չէ որ տարիներով ունեն
այդ նույն գանգատը, երբեﬓ լսում ենք հետևյալ պատասխանները․ «Բժիշկ ջան, չէի
ուզում ընտանիքիս անդաﬓերին նեղություն տալ» կամ «Ծննդաբերել եմ, դրանից հետո
գինեկոլոգի մոտ չեմ եղել»։ Պատճառները տարբեր են։ Ոմանք վախենում են
հետազոտությունից կամ հնարավոր հիվանդության ախտորոշուﬕց, ոմանք էլ
պարզապես նախընտրում են չառերեսվել խնդրի հետ՝ հույս ունենալով, որ այն
ինքնուրույն կանցնի։
֊Որո՞նք են այն ախտանշանները, որոնք կանայք հաճախ անտեսում են , համարելով
դրանք բնական կամ տարիքային երևույթներ, ﬕնչդեռ դրանք կարող են բժշկական
գնահատման կարիք ունենալ։
֊ Կառանձնացնեմ երկու հիﬓական ախտանշան, որոնք կանայք աﬔնաշատն են
համարում որպես նորմայի տարբերակ, առաջինը՝ դաշտանի ժամանակ կամ սեռական հարաբերության ժամանակ ցավի առկայությունն է. հաճախ կանայք համոզված են, որ դաշտանային ցավը պարտադիր ուղեկցում է դաշտանին, ինչը չի համապատասխանում իրականությանը, դաշտանի ժամանակ առաջացած ցավերը կամ առատ դաշտանները կարող են խոսել արգանդի խոռոչի ախտաբանությունների (պոլիպներ, ﬕոմաներ, ադենոﬕոզ), ինչպես նաև էնդոﬔտրիոզ կոչվող հիվանդության մասին։ Երկրորդ ախտանշանը, որ կուզեմ խոսել, դաշտանից դուրս, հատկապես դաշտանադադարում գտնվող կանանց դեպքում՝ արյունային արտադրությունն է սեռական ուղիներից։
Պացիենտները հաճախ նշում են, թե « ինձ թվում էր թե դաշտանս էլի սկսվել է», սակայն
այստեղ ուզում եմ ﬕ կարևոր բան հստակեցնել․ դաշտանադադարից հետո առաջացած անգամ ﬔկ էպիզոդ արյունային արտադրությունը չի կարելի համարել դաշտանի վերսկսում կամ բնական տարիքային երևույթ, այն ախտաբանություն է և այդ գանգատը անտեսելը պարզապես սեփական առողջության նկատմամբ անհարգալից վերաբերմունք է։
֊ Շատ կանայք 40-ից հետո նկատում են դաշտանային ցիկլի փոփոխություններ, քնի
խանգարուﬓեր, տրամադրության տատանուﬓեր, քաշի ավելացում կամ սեռական ցանկության նվազում։ Որո՞նք կարող են կապված լինել հորմոնալ փոփոխությունների հետ, և ե՞րբ է անհրաժեշտ այլ պատճառներ փնտրել։
֊ 40-ից հետո, տարբեր կանանց մոտ տարբեր տարիքում, նույնիսկ 50-ից հետո, կարող են լինել վերը նշված փոփոխությունները, որոնք ﬔնք համարում ենք պերիﬔնոպաուզալ (շուրջդաշտանդադարային) փոփոխություններ, երբ կինը անցում է
կատարում դեպի դաշտանդադարի փուլ, սակայն երբեք պարզապես գանգատների
հիման վրա չենք կարող հստակ եզրակացնել, այն օրգանիզﬕ բնականոն
փոփոխությունն է՞, թե որոշ հորմոնալ ախտաբանական փոփոխությունների արդյունք։
Նման գանգատներ կարող են դիտվել նաև օրգանզիﬕ այլ հիվանդությունների
ժամանակ, օրինակ վանահանաձև գեղձի խնդիրների դեպքում։ Այն պահանջում է
համալիր հետազոտություններ, որոնք կհաստատեն կամ կբացառեն օրգանիզﬕ
խնդիրները։ Որոշ դեպքերում, նշանակվում է փոխարինող հորմոնալ թերապիա,
գանգատները նվազեցնելու և կնոջ կյանքի որակը բարձրացնելու նպատակով։
֊Դաշտանադադարի մասին խոսելիս շատ կանայք մտածում են ծերության,
կանացիության կորստի կամ կյանքի որոշակի փուլի ավարտի մասին։ Որքանո՞վ են այս պատկերացուﬓերը հիﬓավորված բժշկական տեսանկյունից։
֊Կարծում եմ՝ դաշտանադադարի հետ կապված՝ նման պատկերացուﬓերը
հիﬓականում պայմանավորված են հոգեբանական գործոններով և հասարակության ﬔջ ձևավորված կարծրատիպերով, այլ ոչ թե բժշկական հիմքերով։ Հատկապես ﬔր հասարակությունում տարիքի ավելացմանը զուգընթաց կանայք երբեﬓ սկսում են
սահմանափակել իրենց՝ մտածելով, որ որոշ հագուստներ, զբաղմունքներ կամ
ինքնախնամքի ձևեր այլևս իրենց տարիքին համապատասխան չեն։ Մինչդեռ տարիքը
չպետք է դառնա կնոջ ինքնարտահայտման, ակտիվ կյանքի կամ սեփական արտաքինի
նկատմամբ հոգատարության սահմանափակում։ Կարևորն այն է, որ սովորենք ծերանալ գեղեցիկ, առողջ և ներդաշնակ՝ ինչպես լավ պահպանված գինին։
֊Վերջերս ﬕ կարծիք հնչեց, որ հայ կանայք ինչ֊որ տարիքում փոխարենը հետևողական լինեն բուժվեն, նախընտրում են թողել բարդացնել և բժշկի գնալ ,երբ արդեն պետք է հեռացվեն կանանց ներքին կանացի օրգանները ։
֊Կարծում եմ մտածված չեն բարդացնում, այլ որոշ հանգամանքներից ելնելով
ունենում են այլ առաջնահերթություններ, ինչի մասին քիչ առաջ զրուցում էինք։ Երբեﬓ
նաև չեն գիտակցում խնդրի լրջությունը և դիմում են հիվանդանոց, երբ արդեն
ճարահատյալ են, և այլևս չեն կարողանում հաշտ ապրել իրենց խնդրի հետ կամ շատ
հաճախ արդեն ի վիճակի չեն լինում ինքնուրույն գալ հիվանդանոց, այլ գալիս են շտապ օգնության ﬕջոցով դեպի ռեանիմացիոն բաժանմունք։
֊Մի քիչ մոտ և ﬕ քիչ հեռու հարցադրում կատարեմ . արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման հարցում ի՞նչ դեր ունեն HPV-ի թեստը, ՊԱՊ թեստը և պատվաստումը։ Ո՞ր տարիքում և ինչ հաճախականությամբ են դրանք անհրաժեշտ, ըստ կիրառվող ուղեցույցների ու անհատական ռիսկերի։
֊Արգանդի վզիկի քաղցկեղն այն չարորակ հիվանդություններից է, որի կանխարգելման համար այսօր ունենք արդյունավետ ﬕջոցներ՝ մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստում և կանոնավոր սքրինինգային հետազոտություններ։ Պատվաստումը ցանկալի է իրականացնել դեռահաս տարիքում՝ ﬕնչև սեռական կյանքի սկիզբը, քանի որ այն պաշտպանում է քաղցկեղ առաջացնող ՄՊՎ-ի առավել վտանգավոր տեսակներից։ Հայաստանում պատվաստումը ներառված է ազգային իմունականխարգելման ծրագրում։ Սքրինինգային հետազոտությունները
հնարավորություն են տալիս հայտնաբերել ՄՊՎ վարակը կամ արգանդի վզիկի
բջիջներում առաջացած նախաքաղցկեղային փոփոխությունները՝ ﬕնչև քաղցկեղի զարգացումը։ ՄՊՎ թեստը հայտնաբերում է քաղցկեղի առաջացման հիﬓական պատճառ հանդիսացող վիրուսի բարձր ռիսկային տեսակները, իսկ ՊԱՊ թեստը գնահատում է արգանդի վզիկի բջիջները՝ դրանցում առկա հնարավոր
փոփոխությունները հայտնաբերելու նպատակով։ Կոլպոսկոպիան, իր հերթին,
կիրառվում է արգանդի վզիկի առավել մանրամասն զննման համար, երբ դրա
անհրաժեշտությունը կա՝ կախված սքրինինգային հետազոտությունների արդյունքներից։
Հայաստանում գործում է արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման պետական
ծրագիր։ Մասնավորապես, 30–60 տարեկան կանանց համար հասանելի է ՄՊՎ-ի
հայտնաբերման հետազոտությունը՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում։ Ինչ վերաբերում է հետազոտությունների հաճախականությանը, ապա այն
որոշվում է կիրառվող ազգային ուղեցույցների, կնոջ տարիքի, նախկին հետազոտությունների արդյունքների և անհատական ռիսկերի հիման վրա։
֊ Եվ վերջում ,որպեսզի լինի նաև դրական նոտա ,ինձ թվում է բժիշկների շարքում
աﬔնազավեշտալի պատմությունները ﬕշտ ունենում են գինեկոլոգները , կհիշե՞ք
դեպքեր կամ հարցեր , երբ չես կարողացել զսպել ծիծաղդ ։
֊Շատ էդպիսի դեպքեր են եղել, որոնք այդքան էլ եթերային չեն։ Բայց ﬕ բան
կառանձնացնեմ։ Մի օր՝ վիրահատության նախապատրաստվող պացիենտներից ﬔկի
հետ զրույցի ընթացքում, երբ անաﬓեզ էի հավաքում, նա հանկարծ ընդհատեց ﬔր
խոսակցությունն ու դիﬔլով իր հարսին՝ ասաց, որ Հաջորդ թոռնիկս ուզում եմ՝ ﬔր
դոկտորի աչքերի նման աչքեր ունենա՝ մատնացույց անելով ինձ։ Այդ պահին, ﬕ կողﬕց, հաճելիորեն զարմացա նման անսպասելի գովեստից, իսկ մյուս կողﬕց՝ ժպտացի՝ լսելով, թե ինչ յուրօրինակ ցանկություն էր նա հայտնում իր հարսին։
Առողջ եղեք
Ձեզ համար բժիշկ Հայկ Էլոյանի հետ զրուցեց Արմինեն Մելքոնյանը


















































Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված