Պետք է Մխիթար Գոշ շքանշանին ներկայացնել այն դատախազին, ով քրեական հետապնդում չի իրականացնի աթոռ շպրտող Վահագն Ալեքսանյանի և ջուր լցնող Տարոն Չախոյանի նկատմամբ. Սողոյան
ԱԺ այսօրվա դեպքից փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրում է արել։
Այն ներկայացնում ենք ստորև.
«ԱԺ այսօրվա դեպքից հետո իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Վարդապետյանը, որ շատ է սիրում կրիմինոլոգիական և ակադեմիական փաթեթավորումներ տալ բռնության և խուլիգանության հետ աղերս չունեցող հետապնդումներին, պետք է Մխիթար Գոշ շքանշանին ներկայացնի այն դատախազին, ով քրեական հետապնդում չի իրականացնի աթոռ շպրտող Վահագն Ալեքսանյանի և ջուր լցնող Տարոն Չախոյանի նկատմամբ:
Որովհետև միայն Մխիթար Գոշ շքանշանն է, որ ի զորու է հավասարակշռության բերել տիեզերական այն անարդարությունը, որով ձերբակալվել, կալանավորվել, դատվել և շարունակում են դատվել
— զոհված զինծառայողի հայր Գարիկ Գալեյանը ջուր լցնելու համար
— անհայտ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանը ձեռնափայտ թափահարելու համար
— անհայտ կորած զինծառայողի հայր Ապիջան Սարգսյանը շիշ նետելու համար
Եվ այդ շքանշանի լույսով պարուրված դատախազներն են միայն կարողանալու արդարության ջահը սրտում վառել ու նետվել իրական հանցագործներին պատասխանատվության կանչելու պայքարին»,- մասնավորապես ասված է գրառման մեջ։


















































«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշման դեմ բողոքները կքննի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանը։
Արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը պետք է քննարկվի նոր Սահմանադրությունը ԱԺ բերելուց հետո. Ալեքսանյան
Վահագն Ալեքսանյանը «մացեմածիկայի ժամին գրատախտակին գնացող» ՔՊ-ական պատգամավոր Արաքսյա Վարդանյանին «փրկեց» լրագրողների հարցերից
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված