76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
Մահացել է վավերագրող կինոռեժիսոր, թատրոնի ռեժիսոր, թատրոնում և կինոյում իր հետքն ու ձեռագիրը թողած յուրահատուկ անհատ Հրանտ Հակոբյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի կինոգործիչների միությունը։
«Նա կենսախինդ էր, կյանքը սիրող, կյանքով ապրող մարդ, հուշերով, հիշողություններով, անցյալով ու առավելապես ներկայով ու ապագայով ապրող մարդ, լավատես ու լավը սիրող, ընկերություն, միջավայր սիրող, ընտանիք սիրող մարդ։ Երբ հարցնում էինք՝ ինչպե՞ս ես, ասում էր՝ ասենք լավ ենք ու դրանով խոսում էր ինքն իր մասին։ Այդպես էլ պայքարեց կյանքի համար, ապրելու համար, պայքարեց, չնահանջեց, երբեք հույսը չկորցրեց, հավատաց, որ առողջանալու է, յուրաքանչյուր օր, երբ մի քիչ լավ էր զգում, գալիս էր դեպի իր միջավայրը, իրեն հարազատ միջավայրը, բայց․․․»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հրանտ Հակոբյանը ծնվել է 1950 թվականին Երևանում։ 1974 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը (Լ. Վաղարշյանի արվեստանոցը)։ Ավարտելուց հետո 1974-1979 թվականներին աշխատել է որպես ռեժիսոր Իջևանի թատրոնում, այնուհետև՝ որպես ռեժիսորի ասիստենտ և երկրորդ ռեժիսոր «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1982 թվականին վերաորակավորում է անցել Մ. Գորկու անվան ստուդիայում։ 1987 թվականից աշխատել է որպես ռեժիսոր «Հայկ» ստուդիայում։
Նկարահանել է «Բաղոյաններ», «Մարսը մեր կողքին է», «Շրջափակում», «Խաղաղ դեսանտ», «Մոնթե», «Հաղթանակի օրը», «Մեծ քաղաքի փոքրիկ մարդը», «Համահայկական խաղեր», «Արամ Խաչատրյան», «Դիմակայում» և մի շարք այլ ֆիլմեր։

















































Ընտանեկան բռնnւթյան դեմ Աննա Հակոբյանի նախագիծն ԱԺ-ն ընդունեց 1-ին ընթերցմամբ
Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին. Էդգար Ղազարյանի ձևակերպումը վրդովեցրեց ՔՊ-ականներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը
ԼԳԲՏ համայնքն աջակցում է Աննա Հակոբյանի սկսած պայքարին․ «Հրապարակ»
Այս նկարն անպատվության մասին է. Աննա Հակոբյանի ստորագրությամբ էժանագին կուսակցական փիառ արշավի պաստառը՝ Գարեգին Հովսեփյանի կիսանդրու հայացքի ներքո. Մենուա Սողոմոնյան
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված