Արցախի նկատմամբ ագրեսիան ու օկուպացիան միայն ժամանակավորապես էին կանգնեցրել երկրի ներսում դժգոհությունների ալիքը. Աբրահամյան
Վերջին շրջանում Ադրբեջանի նախագահի ելույթների վերաբերայալ իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Գրառումն ամբողջությամբ ստորև.
«Ադրբեջանի նախագահի հատկապես վերջին 2 ամիսների ելույթներում անընդհատ շեշտվում է ներքին կայունության և լիակատար անկախության մասին:
Այդ թեմաներով հաճախակի պնդումներն ու Ադրբեջանի շուրջ տարաբնույթ զարգացումներն ակնհայտ ցույց են տալիս, որ Արցախի նկատմամբ ագրեսիան ու օկուպացիան միայն ժամանակավորապես էին կանգնեցրել երկրի ներսում դժգոհությունների ալիքը:
Երկրորդ՝ Ադրբեջանն իրեն ռեգիոնալ դերակատարի կարգավիճակ հռչակելով ոչ միայն անհրաժեշտ վերադիրքավորում չի կարողացել անել, այլև դա մեծ հակազդեցություն է առաջացրել իրական տարածաշրջանային դերակատարների կողմից, իսկ դա Ադրբեջանի դեմ որոշակի գործընթացների է հանգեցրել:
Գրածիս միտքն այն չէ, որ Ադրբեջանը ներսից պայթում է կամ փլուզվում, սակայն մեկ բան հստակ է՝ «հաղթող Ադրբեջան» կարգախոսի ազդեցությունն աստիճանաբար իջնում է, իսկ նախկինում առկա, ինչպես նաև Բաքվի անիրատեսական ամբիցիաների հետևանքով առաջացած խնդիրներն իրենց առավել ընդգծված զգացնել են տալիս»,- մասնավորապես ասված է գրառման մեջ։

















































Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված