Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին. «Փաստ»
«Փաստ» -ը գրում է.
«Այն, որ իրականում կամ խորքում Ադրբեջանն ամենևին էլ խաղաղության չէ տրամադրված Հայաստանի ու հայության հանդեպ, ողջամիտ ընկալմամբ շրջանակների համար անգամ քննարկելու նյութ չէ. այնքան ակնհայտ է ագրեսիվ տրամադրվածությունը: Ինչպես ակնհայտ է այն, որ Ադրբեջանում, ինչպես 44-օրյա պատերազմից, այնպես էլ՝ հազարամյակներով հայաբնակ Արցախը բռնի հայաթափելուց հետո պետական մակարդակով շարունակվում են հայատյացության քարոզը և Հայաստանի հանդեպ զավթողական քարոզչաքաղաքական նախագծերի իրականացումը:
Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ անում են նորանոր հայտարարություններ, որոնք ոչ միայն հակասում են երկուստեք «առերես» հռչակված «խաղաղության հաստատման» գծին, այլև ակնհայտորեն թշնամական տրամադրվածություն են դրսևորում: Ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հրապարակավ պահանջ է հնչեցնում, թե՝ հայերը պիտի ադրբեջանցիներից ներողություն խնդրեն: Իլհամ Ալիևը ուղղակիորեն հոխորտում է, խոսում «թշնամուն ջախջախելու» մասին, նորից խեղաթյուրում է իրականությունը, չի թաքցնում պահանջները Հայաստանից ու հայ ժողովրդից, և այլն, և այլն:
Միևնույն ժամանակ, «զուգահեռ իրականության» մեջ Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները խոսում են «խաղաղություն խնամելու» մասին: Դե, դա նորություն չէ, բայց ուշադրության արժանի է մեկ այլ զուգահեռում: Տեսեք... Ալիևը փաստացի հոխորտում է Հայաստանի ու հայության հասցեին, ասում է՝ «ջախջախեցինք թշնամուն»: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը գրեթե նույն բառերն է գործածում, բայց... էլի հայերի, տվյալ դեպքում՝ ընդդիմադիր հայերի դեմ: Փաշինյանը վերջին ՏԻՄ ընտրությունների համատեքստում հայտարարում է. «ՏԻՄ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն կամ պրոքպական թեկնածուները և թիմերը տարան ջախջախիչ հաղթանակ»: Այսպես ասենք՝ հզոր է: Ըստ որում, թե՛ Ալիևի ու Փաշինյանի խոսքերի զուգահեռումը, թե՛ գործածած «ջախջախիչ» բառամթերքը»։
Մանրամասն' սկզնբաղբյուր կայքում

















































Ադրբեջանը բազմաթիվ ուղղություններով կայուն և հուսալի գործընկեր է Մոսկվայի համար. Պուտին
Ադրբեջանը գնացել է Հայաստանի հետ խաղաղության, քանի որ չի ցանկացել հավերժ պատերազմել. Ալիև
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված