ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը, մեր տեղեկություններով, վերջին շաբաթներին վատթարացել է:
Նա չէր մասնակցում Հոկտեմբերի 27-ի հիշատակի արարողությանը հուշարձանի մոտ ծաղիկներ խոնարհելուն, նաեւ չեղարկել է վերջին շրջանի մի շարք միջոցառումներին իր մասնակցությունն ու այցելությունները, այդ թվում COP-17-ի միջոցառումներին բացառությամբ բացման եւ մեկի, որտեղ բանախոսել է:
Մեր տեղեկություններով, նա նախագահական նստավայրում էլ հաճախ չի լինում: Խաչատուրյանը, հիշեցնենք, տեւական ժամանակ է վատառողջ է, վերջերս անգամ նրա արտաքինում էին մարդիկ փոփոխություններ նկատել:
Իսկ երեկ «Դվին» համալիրում կայանում էր Մարդկային զարգացման համար The Prince Talal International Prize for Human Development 2025 թվականի մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որն ընթանալու էր «ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի բարձր հովանու ներքո», սակայն նա ներկա չէր արարողությանը, չնայած բարձրաստիճան հյուրեր էին ժամանել` Իսպանիայի թագուհին, արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը:
Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել էր հյուրերին, ապա մասնակցում էր Դվինի միջոցառմանը»։

















































Ուկրաինայի դաշնակիցները միտումնավոր հետաձգում են Patriot-ի և NASAMS համակարգերի համար նախատեսված հրթիռների մատակարարումը. Զելինսկի
Իրան-Ռուսաստան հարաբերությունները ամրապնդվում են. Փեզեշքիան
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է «Բեսթ լայֆ» ԲԿ
Թրամփը հայտարարել է, որ ընտրություն է կատարում Իրանի հետ համաձայնագրի և «դրա դադարեցման» միջև
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված