Թրամփը հայտարարել է, որ ընտրություն է կատարում Իրանի հետ համաձայնագրի և «դրա դադարեցման» միջև
Թրամփը հայտարարեց, որ ընտրություն է կատարում Իրանի հետ համաձայնագրի և «վերջնականապես հարցը փակելու» միջև։ Այս մասին հայտնում է TASS-ը։
ԱՄՆ նախագահը նաև վերահաստատել է իր այն տեսակետը, որ նավթի գները կնվազեն, երբ ավարտվի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հակամարտությունը։
«Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել», - ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։
Ազբյուրի հաղորդմամբ, ԱՄՆ ղեկավարը նաև կրկնել է իր տեսակետն այն մասին, որ նավթի գները կնվազեն, երբ ավարտվի ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի մասնակցությամբ ռազմական հակամարտությունը։
Նշենք, որ հոկտեմբերի 24-ին Թրամփը կրկին ակնարկել է, որ կարող է որոշել նոր հարվածներ հասցնել Իրանին, եթե Վաշինգտոնին և Թեհրանին չհաջողվի գործարքի գալ։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ը վերսկսեց լայնածավալ հարվածները Իրանի ուղղությամբ՝ մեղադրելով վերջինիս Հորմուզի նեղուցի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման մեջ։ Այդ նեղուցով է իրականացվում աշխարհի նավթի առևտրի մոտ 25%-ի և հեղուկ բնական գազի առևտրի շուրջ 20%-ի փոխադրումը։ Հետագայում ԱՄՆ վարչակազմը փաստացի ազդարարեց Իրանի դեմ լայնածավալ ռազմական ուժի կիրառման ավարտը՝ փոխարենը անցնելով երկիրը պատժամիջոցների միջոցով տնտեսապես խեղդելու փորձերին։


















































Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի ծննդյան օրը
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ․ TACC
Միացյալ Նահանգների հետ կառուցողական երկխոսություն է ընթանում. Մատվիենկո
Լավրովը վաղը կհանդիպի Իրանի նախագահի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին Անկախության վերականգնման օրվա առթիվ
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Մարտունիում բերման են ենթարկել ընդդիմադիր «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ համա...
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է