Գյումրու դպրոցականները` WRO Եվրոպայի բաց առաջնության հաղթող
Ռոբոտաշինության համաշխարհային օլիմպիադայի (WRO) Եվրոպայի բաց առաջնությունում Գյումրու «Գյումրի» մշակման լաբորատորիայի թիմն առաջին տեղն է գրավել։ Այս մասին տեղեկացնում է մրցույթի պաշտոնական կայքը։
ՀՀ դպրոցականները հաղթել են Future Innovators անվանակարգի ավագ տարիքային խմբում՝ ներկայացնելով ռոբոտ, որը սկանավորում է տպագիր գրքերը և դրանց բովանդակությունը վերածում աուդիոյի, տեսանյութերի ու սահիկաշարերի։
Նշենք, որ նախագիծը նախատեսված է տեսողության խնդիրներ և ընթերցանության դժվարություններ ունեցող մարդկանց, ինչպես նաև մեծածավալ գրականություն ուսումնասիրողների համար։
Թիմի կազմում ընդգրկված են Սիլվի Խաչատրյանը, Էլեն Խաչատրյանը և Դավիթ Պետրոսյանը, նրանց մարզիչն է Աշոտ Զիլֆիմյանը։
Հիշեցնենք, որ առաջնությունը, ավելի քան 200 թիմի մասնակցությամբ, անցկացվել է հոկտեմբերի 13-16-ը՝ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։
Հայաստանը ներկայացրել է 6 թիմ, որոնք հաղթել էին օլիմպիադայի ազգային փուլում։ Նրանցից երկուսը մասնակցել է Future Innovators, իսկ չորսը՝ RoboMission անվանակարգի մրցումներին։


















































Հայտնի են Հայաստանում անցկացված
«Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները
Գյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը, Գյումրին պետք է օրեցօր շենանա ու զարգանա. «Ուժեղ Հայաստան»
Սողոմոն Թեհլիրյանի՝ աղմուկ բարձրացրած արձանի քանդակագործին շնորհվեց Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում. Aravot.am
Կաշառք տալու և ստանալու դեպքերով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
Վարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Մարտունիում բերման են ենթարկել ընդդիմադիր «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ համա...
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է