Գյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը, Գյումրին պետք է օրեցօր շենանա ու զարգանա. «Ուժեղ Հայաստան»
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ուղերձ է հղել Գյումրիի օրվա առթիվ։
«Շնորհավո՛ր մեր սիրելի Գյումրու տոնը։ Գյումրին սովորական քաղաք չէ․ Գյումրին բնավորություն է, անկոտրում կամք, անսասան արժանապատվություն ու ազգային ոգի։ Գյումրեցին ուրիշ է՝ իր պարզությամբ, սրտաբացությամբ,հյուրընկալությամբ, բայց ամենակարևորը՝ որևէ դժվարության առաջ չկոտրվելու և ցանկացած փորձությունից հետո ավելի ուժեղ ոտքի կանգնելու իր տեսակով։ Այս քաղաքի հզորությունը հենց իր մարդկանց մեջ է։
Սակայն տարիներ շարունակ զրկանքներ տեսած գյումրեցին այսօր արժանի է ոչ թե լոկ սիրուն խոսքերի, այլ արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի։
Մեր երեխաները պետք է մեծանան սեփական հողում վստահ ապագա ունենալու զգացումով, իսկ Գյումրին պետք է օրեցօր շենանա ու զարգանա։
Մենք չենք գալիս անիմաստ ու փուչ խոստումներով․ մենք մեր խոսքի արժեքը գիտենք և գործով ենք ապացուցել մեր հանձնառությունը։
Այսօր ակնհայտ է՝ ուժեղ և զարգացող համայնքներն են ուժեղ ու անվտանգ պետության միակ հուսալի հիմքը։ Առանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան։
Մեր նպատակն է զարգացնել քաղաքի տնտեսությունը, ստեղծել արժանապատիվ ու բարձր վարձատրվող աշխատատեղեր, որպեսզի գյումրեցին ստիպված չլինի իր հացը վաստակել օտար ափերում։
Այսօր, առավել քան երբևէ, քաղաքական հստակ դիրքորոշում է պետք։ Մեզ անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն՝ առանց ծնկաչոք ու միակողմանի զիջումների, առանց մեր ազգային ինքնությունից ու պատմությունից հրաժարվելու, առանց մեր հավատքի, հոգևոր արժեքների և Մայր Եկեղեցու դեմ պայքարելու։ Մեզ պետք է այնպիսի խաղաղություն, որը հնարավորություն կտա ապահով, անվտանգ ու հպարտ կառուցել մեր երեխաների ապագան մեր հայրենիքում։
Գյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը։
Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ Գյումրի, շնորհավո՛ր տոնդ, հայրաքաղաք։
Ուժեղ Գյումրի՛։ Ուժեղ Հայաստա՛ն»,- ասվում է ուղերձում։


















































Սողոմոն Թեհլիրյանի՝ աղմուկ բարձրացրած արձանի քանդակագործին շնորհվեց Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում. Aravot.am
Կաշառք տալու և ստանալու դեպքերով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
Վարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց
ՀՀ-ն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրագծի վերականգնման հարցը
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան