Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Փլուզվել է Ֆրանսիայի Լիմոժ քաղաքի 19-րդ դարի քաղաքապետարանի զանգակատան աշտարակը Թուրքիայում աշխատող հնագետները հայտնաբերել են մոտ 4,700 տարվա վաղեմությամբ նավի մնացորդներ Աննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին Ավստրալիայի առողջապահության նախկին նախարար Գրեգ Հանթը միացել է ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանի նախընտրական միջազգային խորհրդատվական խորհրդին 2 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավը պայթել է Հորմուզի նեղուցում Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին» Եվրոպայի երիտասարդների ծանրամարտի առաջնությունում Վալերիկ Մովսիսյանը նվաճել է փոքր արծաթե մեդալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այց չկազմակերպելը պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության ցուցանիշ է․ Հայր Ասողիկ Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին Ըմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Փլուզվել է Ֆրանսիայի Լիմոժ քաղաքի 19-րդ դարի քաղաքապետարանի զանգակատան աշտարակըԹուրքիայում աշխատող հնագետները հայտնաբերել են մոտ 4,700 տարվա վաղեմությամբ նավի մնացորդներԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՄենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է ԳուտերեշինԱվստրալիայի առողջապահության նախկին նախարար Գրեգ Հանթը միացել է ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանի նախընտրական միջազգային խորհրդատվական խորհրդին2 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավը պայթել է Հորմուզի նեղուցումԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպայի երիտասարդների ծանրամարտի առաջնությունում Վալերիկ Մովսիսյանը նվաճել է փոքր արծաթե մեդալՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այց չկազմակերպելը պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության ցուցանիշ է․ Հայր ԱսողիկՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինԸմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համարՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆրա տեղում լինեի՝ կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյուն՝ Վինիսիուս Ժունիորի մասինՊուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ․ ԶելենսկիՊետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները․ Գևորգ ՊապոյանՀամաշխարհային օպերային արվեստի լեգենդար տենոր Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված գալա համերգի պատվավոր հյուրը Պլասիդո Դոմինգոն էր (լուսանկարներ)Ռուսական զինուժը վերահսկողություն է հաստատել ևս 4 բնակավայրի նկատմամբՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճարԵրևանի Մոսկովյան փողոցում տեղադրվեց հայ մեծանուն բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների և մաքսատուրքերի կիրառումըԵս շատ քիչ դիմահարդարվում եմ․ եթե գոնե մի փոքր չքսես, նման կլինես դիшկի․ ԹրամփՀայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համար օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին (լուսանկարներ)«Ռոսատոմը» կսկսի լողացող ԱԷԿ-ներից էլեկտրաէներգիա արտահանել ԻնդոնեզիաԼեոնարդո Դի Կապրիոն ընդգծել է Հայաստանի դերն անհետացող տեսակների պաշտպանության միջազգային նախաձեռնությունում (COP17)Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանԵրևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ․ Տիգրան Ավինյան21-րդ դարի քրիստոնյան չի կարող լինել առանց Աստվածաշնչի քրիստոնյա. Միքայել ՍրբազանԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԻրանը ցույց է տալիս, որ նոր հարձակումը կարող է ավելի թանկ արժենալ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար ոչ միայն ԱՄՆ-ում, այլև տարածաշրջանում. Սուրեն ՍարգսյանԱրդեն մեկ տարի է՝ Եկեղեցու վրա քարերն ավելի ու ավելի շատ են նետվում, անգամ՝ հոգևորականների կողմից, բայց քարերով չեն կործանում այն, ինչ դարերով կառուցվել է հավատքով. Տեր ՄանուկՈւկրաինական պшտերազմը պետք է ավարտվի․ ԹրամփՌուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական առանձնատուն, Ալեն Սիմոնյանը՝ դուրս եկել այնտեղից. «Հրապարակ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Ինչու՞ փոխվեց անկլավների շուրջ իշխանությունների խոսույթը. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»Գյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը, Գյումրին պետք է օրեցօր շենանա ու զարգանա. «Ուժեղ Հայաստան»Ալեն Սիմոնյանի դեմքի հիացական արտահայտության վրա դրոշմված է հայ-ադրբեջանական վասալային հարաբերությունների կնիքը․ Սուրեն ՍուրենյանցՍտյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ ԲունդեսլիգայումՍտեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտելՄ-23 ԵԱ․ Տիգրան Կարապետյանը 75 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալԹրամփը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայում ճգնաժամը շուտով կկարգավորվիՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում է իրականացնել օպերատիվ- կանխարգելիչ միջոցառումներՌուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվելՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոնՌուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն այժմ վերապրում են մի փուլ. Սերգեյ ԿոպիրկինԵս կարծում եմ, որ դա խայտառակություն է։ Այն ամենը, ինչ նա անում է, բարձրացնում է նավթի համաշխարհային գները. ԹրամփՏիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոնՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համար
Մամուլ

Ինչու՞ փոխվեց անկլավների շուրջ իշխանությունների խոսույթը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացում անկլավների ու էքսկլավների թեման վերջին շրջանում կրկին հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում, ինչն ուղեկցվում է իշխանությունների դիրքորոշումների և հռետորաբանության նկատելի ու հաշվարկված տրանսֆորմացիայով: Այս ամենը սկսվեց նրանից, որ մինչ այս իշխանությունների կողմից Օվերտոնի պատուհանի սկզբունքով հանրային խոսույթ էին նետվում Տիգրանաշենի ադրբեջանական անվանումը՝ «Քյարքին», և կասկածելի պնդումներ, թե դա ադրբեջանական տարածք է՝ այդպիսով հող նախապատրաստելով դրա հետագա հանձնման համար:

Սակայն ծավալվեց բավականին լուրջ հանրային դիսկուրս, արձանագրվեցին տարբեր նախաձեռնություններ ու գործողություններ, և ակնհայտ դարձավ, որ այս ամենը կարող է քաղաքական ռումբի էֆեկտ ստանալ, ու Տիգրանաշենի հանձնումը Երևանի կենտրոնում կարող էր բերել անկանխատեսելի ու լուրջ ցնցումների:

Հետևաբար, չափազանց մեծ է հավանականությունը, որ այս վտանգավոր ռիսկը ճիշտ գնահատելով՝ իշխանությունները ստիպված եղան փոխել տակտիկան և Ադրբեջանի հետ գնալ բանակցելու փոխանակման թեմայով (մասնավորապես՝ հայկական կողմից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արծվաշենի հետ հնարավոր փոխանակման համատեքստում), որպեսզի հանրության աչքին բացահայտ չստացվի, թե իրենք պարզապես միակողմանի հանձնել են Տիգրանաշենը:

Այս համատեքստում կատարվել է բավականին խորքային մասնագիտական աշխատանք։ Մասնավորապես, «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը, անդրադառնալով այս հարցին, հանգամանորեն ներկայացրել է իրավական և պատմական անհերքելի փաստերը. «Տիգրանաշենը երբևիցե որևէ միջպետական փաստաթղթով չի փոխանցվել Ադրբեջանին։ Դա Հայաստանի Հանրապետության տարածքն է, կամ եղել է Հայաստանի խորհրդային ստալիստական հանրապետության տարածք, որը պարզապես եղել է Նախիջևանի հարևան վարչական ենթակայության ներքո, բայց իրավական կերպով, իրավականորեն երբևիցե չի փոխանցվել Ադրբեջանին»: Փորձագիտական վերլուծությունները ցույց են տալիս, որ խորհրդային տարիների պաշտոնական քարտեզներում սահմանազատման արդյունքում որևէ անկլավ ընդհանրապես չի գոյացել: Ինչպես նշում է Ավետիք Չալաբյանը, այս տարածքում հետագայում արդեն հետագա քարտեզների վրա, օրինակ՝ 1957 թվականին հրապարակված քարտեզի վրա առաջացել է անկլավ. «Հիմա տրամաբանական հարց է առաջանում՝ եթե այստեղ առաջացել է անկլավ, ապա ի՞նչ միջպետական կամ միջհանրապետական ակտով է այս տարածքը փոխանցվել Ադրբեջանին»: Չնայած այն հանգամանքին, որ մասնագետները տարիներ շարունակ աշխատել են այս թեմայի վրա, և Հայաստանի բոլոր քարտեզագրերն ու պատկան մասնագետները չեն կարողացել գտնել որևէ աղբյուր, որով այս տարածքը իրավաբանորեն փոխանցված լիներ Ադրբեջանին, անվտանգային սպառնալիքները շարունակում են մնալ կրիտիկական: Տիգրանաշենի և հարակից տարածքների հնարավոր զիջումն ուղղակիորեն հարվածում է Հայաստանի պաշտպանական ողնաշարին։ Ինչպես բնութագրում է Ավետիք Չալաբյանը. «Դա մեր պաշտպանական բնագծի ամբողջական խախտում է։ Մեր պաշտպանական բնագիծը՝ Զանգակատնից մինչև Երասխ, մոտ 30-40 կիլոմետր, մեր պաշտպանական կարևորագույն բնագիծն է, որը այս ամբողջ ընթացքում երբևիցե Ադրբեջանը չի կարողացել խախտել, որովհետև մենք միշտ եղել ենք գերիշխող դիրքերում»: Նա հստակ զգուշացնում է, որ եթե իշխանությունները հանկարծակի զիջեն Տիգրանաշենը, ապա Ադրբեջանը միանգամից հայտնվելու է հայկական պաշտպանական գծերի թիկունքում, ինչը հնարավորություն կտա հակառակորդին կտրել Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից և ռազմական հարձակում իրականացնել ոչ թե առաջնային պաշտպանված դիրքերի վրա, այլ արդեն հայկական ռազմավարական տարածքի խորքից:

Այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանն այժմ արդեն հայտարարում է, թե սահմանի այս ու այն կողմում անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրականացնեն համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում: Այս միտումը վերահաստատել է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ շեշտելով. «Այսինքն, եթե Հայաստանի ճանաչված 29743 քառակուսի կիլոմետրից որևէ բան պետք է փոխանցվի այլ պետության և որևէ բան ստացվի, գիտեք` սա համաժողովրդական քվեարկություն ենթադրող հարց է, և այդպես էլ կլինի, սրանից հնարավոր չէ խուսափել»: Նրա խոսքով, հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել տարածքների փոխանակումը կամ սահմանին համարժեք տարածքների տրամադրումը: Այսպիսով, համակարգված մասնագիտական աշխատանքի և հանրային կոշտ ու միասնական դիմադրության շնորհիվ իշխանությունները ստիպված են եղել հետքայլ անել միակողմանի հանձնման կործանարար օրակարգից՝ անցնելով հնարավոր տարածքային փոխանակման և համաժողովրդական քվեարկության հարթություն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: