Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական առանձնատուն, Ալեն Սիմոնյանը՝ դուրս եկել այնտեղից. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է Կոնդի կառավարական առանձնատուն։ Մինչ այդ նա բնակվում էր Երեւանի Աճառյան փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում։ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության պետ Դավիթ Օհանջանյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ այլ մանրամասների չի տիրապետում։
Ի դեպ, կառավարական առանձնատանը վերջին տարիներին ընդամենը 4 անձ է բնակվել` Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սուրեն Պապիկյանը եւ Ալեն Սիմոնյանը: Այժմ Սիմոնյանին փոխարինել է Ռուբինյանը, չնայած օրենքը թույլատրում է Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին՝ բնակություն հաստատել կառավարական առանձնատների տարածքում: Սիմոնյանն օգոստոսին է լքել առանձնատունը, իսկ Ռուբինյանը սեպտեմբերին է տեղափոխվել կառավարական կեցավայր: Այստեղ բնակվում են բացառապես Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ, եւ սա լրացուցիչ կարգավիճակ ու կշիռ է ապահովում տվյալ պաշտոնյայի համար: Նա կարող է հրավիրել նաեւ այլ անձանց, ում համար օրենքը նման արտոնություն չի նախատեսում: Դա նշանակում է, որ վարչապետը կարեւորում է տվյալ անձնավորությանը եւ աշխատանքից դուրս շփումներ էլ է ունենում նրանց հետ:
Հիշեցնենք, որ 2025թ. բյուջեով «Կառավարական առանձնատներ» ՊՈԱԿ-ին բյուջեից 621 մլն դրամ է հատկացվել»:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։


















































«Ադրբեջանցին չի ներխուժել, մոլորվել է այդ մարդը, մտել հաց է կերել, հետո պառկել քնել է». Ալեն Սիմոնյանը՝ Շաքի ներխուժած ադրբեջանցու մասին
Կարո՞ղ է պարզվի, որ այսօրվա Հայաստանի պարանոյիկ միջավայրում Սիմոնյանին գաղութարար ենք համարում, Արոնյանին՝ նախկին, Մխիթարյանին՝ չգիտեմ ինչ. Հովհաննիսյան
Լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանն այսօր կդառնար 100 տարեկան. «Սպարտակի» վետերանները ծաղիկներ են խոնարհել նրա շիրիմին
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան