Թուրքիայում աշխատող հնագետները հայտնաբերել են մոտ 4,700 տարվա վաղեմությամբ նավի մնացորդներ
Թուրքիայի Անթալիա նահանգի հնագետները Քեքովա կղզու մոտ հայտնաբերվել են շուրջ 4400–4700 տարվա վաղեմության նավաբեկության հետքեր։ Գտածոն համարվում է կարևոր հնագիտական բացահայտում, որը կարող է նոր տեղեկություններ հաղորդել Միջերկրական ծովում հնագույն առևտրի և նավագնացության մասին։
Ըստ հնագետների, դրանք կարող են լինել աշխարհում երբևէ հայտնաբերված ամենահին խորտակված նավի մնացորդները։ Ստորջրյա ուսումնասիրությունների ընթացքում հնագետները հայտնաբերել են ավելի քան 30 կերամիկական անոթներ՝ ամֆորաներ, ինչպես նաև 3 խոշոր քարե խարիսխներ։CNN-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Թուրքիայի մշակույթի նախարարությունը։
Դրանք գտնվում են ծովի հատակին՝ մոտ 30 մետր խորության վրա։ Մասնագետների գնահատմամբ՝ նավի երկարությունը կարող էր հասնել մոտ 10 մետրի։ Աղբյուրի հաղորդմամբ, նավի տարիքը որոշվել է անոթների ձևի և պատրաստման առանձնահատկությունների հիման վրա։ Դրանց նման նմուշներ հայտնաբերվել են նաև Եգիպտոսում և Մերձավոր Արևելքում։ Գիտնականները ներկայումս ուսումնասիրում են անոթների ներսում պահպանված նստվածքները՝ պարզելու համար, թե ինչ ապրանքներ են տեղափոխվել նավով։ Նախնական վարկածների համաձայն՝ դրանք կարող էին լինել ձիթապտղի յուղ, գինի կամ ծառախեժեր։ Հնագետների ենթադրությամբ՝ նավը կարող էր Միջերկրական ծովի արևելյան ափերից ուղևորվել դեպի Տրոյա կամ Կրետե կղզի։ Գտածոն վկայում է, որ հազարավոր տարիներ առաջ տարածաշրջանում արդեն գոյություն ունեին առևտրային զարգացած ուղիներ։
Աղբյուրի հաղորդմամբ, հետազոտողները նշել են, որ այդ ամֆորայի առկայությունը կարող է նշանակել, որ նավաստիներն իրենց ծովային ճանապարհորդությունների ընթացքում այծեր են տարել՝ դրանց կաթից կաթնամթերք պատրաստելու համար։
Պեղումները ղեկավարել է Անթալիայի Աքդենիզ համալսարանի պրոֆեսոր Հաքան Օնիզը, որը CNN-ին հայտնել է, որ մնացորդներն առաջին անգամ հայտնաբերվել է չորս տարի առաջ։
«Դրանք նման էին մեր հայտնաբերված ամֆորաներին», -CNN-ին ասել է Օնիզը՝ հավելելով, որ հետազոտողների խումբը լրացուցիչ պեղումներ է կատարել այդ վայրում։
«Մենք եկանք ընդհանուր եզրակացության և անցանք հետագա վերլուծություններին», — ասել է Օնիզը՝ հավելելով, որ թիմը ընդհանուր առմամբ վստահ է, որ սա աշխարհի ամենահին խորտակված նավի մնացորդներն է։
Օնիզը նշել է նաև, որ խոսքը միայն ամֆորաների մասին չէ, քանի որ պեղումների վայրում հայտնաբերված խարիսխները և մյուս պարագաները նույնպես թվագրվում են նույն դարերով։
Հավելենք, որ հետազոտողները կարծում են, որ նավը կարող էր ուղևորվել Լևանտի ափերից, որոնք ձգվում են Թուրքիայի հյուսիսային շրջաններից մինչև Եգիպտոսի հարավային հատվածները, դեպի Տրոյա կամ Կրետե։


















































Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան