«Ռոսատոմը» կսկսի լողացող ԱԷԿ-ներից էլեկտրաէներգիա արտահանել Ինդոնեզիա
Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան կսկսի էլեկտրաէներգիա արտահանել իր լողացող ատոմային էներգաբլոկներից: Այդ մասին համաձայնագիրը, ինչպես հաղորդում է «Ռոսատոմի» «Ատոմ մեդիա» պարբերականը, ինդոնեզական «PT Pembangkit Listrik Nuklir» ընկերության հետ կնքվել է Մոսկվայում ընթացող Ռուսական էներգետիկ շաբաթվա շրջանակում:
«Ռոսատոմը» Ինդոնեզիայի կղզիներից մեկը կուղարկի 100-ական մեգավատ հզորությամբ երկու լողացող էներգաբլոկ: Կողմերի միջև պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո կսկսվի նավերի առաքումը նշանակման վայր և դրանց միացումը Ինդոնեզիայի էլեկտրացանցերին: Գործընթացը պետք է տևի 5 տարի:
«Նշեմ, որ սա լողացող ատոմային էներգաբլոկից էլեկտրաէներգիայի մատակարարման մասին աշխարհում առաջին արտահանման պայմանավորվածությունն է: Համոզված եմ, որ համաշխարհային գործարար համայնքի համար այն վառ օրինակ կդառնա, թե ինչպես պետության համակարգային աջակցությամբ մասնավոր բիզնեսը կարող է ատոմային էներգետիկայում լայնածավալ ենթակառուցվածքային նախագծեր նախաձեռնել»,-հայտարարել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:
Ավելի վաղ «Ռոսատոմը» լողացող ԱԷԿ էր գործարկել Չուկոտկայի Պևեկ ավանի մոտ (բնակչությանը և ոսկու արդյունահանման ձեռնարկություններին ապահովելու համար), ինչից հետո սկսել էր ևս մեկ մոդուլային ԱԷԿ կառուցել Յակուտիայում՝ ոսկու և անագի հանքավայրերի խմբի մոտակայքում:
Լողացող ԱԷԿ-ները կօգտագործվեն նաև Հեռավոր Արևելքում պղնձի արդյունահանման էներգամատակարարման համար: Մայիսի վերջին «Ռոսատոմի» մեքենաշինական գործարաններից մեկն այդ նախագծի համար պատրաստել էր առաջին ռեակտորային կայանքը:


















































«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. Լիխաչով
«Ռոսատոմը» Հայաստանին առաջարկել է ՎՎԷՌ-1000 տեխնոլոգիայով նոր ատոմակայանի էներգաբլոկ կառուցել․ Լիխաչով
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան