Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրոպական միությունից 70 միլիարդ եվրոյի օգնություն է խնդրել։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Զելենսկին հայտարարել է Բրյուսելում կայացած Եվրոպական միության գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
«Ուկրաինան ԵՄ-ից ակնկալում է ևս 70 միլիարդ եվրոյի օգնություն՝ պաշտպանության ամրապնդման, սպառազինության ձեռքբերման և մեր դիմակայունության համար։ Սա իրատեսական գումար է։ Ես խնդրում եմ ձեզ հատկացնել այդ աջակցությունը»,- հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։
Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել էր, որ ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները Եվրահանձնաժողովին հանձնարարել են ուսումնասիրել Ուկրաինայի բյուջետային կարիքները հաջորդ տարվա համար և արդյունքների մասին զեկուցել տարեվերջին կայանալիք հաջորդ գագաթնաժողովին։


















































Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի
Ուկրաինայում ընտրությունների անցկացումը պետության պարտականությունն է, ոչ թե Մոսկվայի պահանջը. Զախարովա
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան