Ես կարծում եմ, որ դա խայտառակություն է։ Այն ամենը, ինչ նա անում է, բարձրացնում է նավթի համաշխարհային գները. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուկրաինական զինուժի կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հասցված նոր հարվածներն անվանել է «խայտառակություն»։ Այս մասին տեղեկանում ենք Ամերիկյան պահպանողական Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցից, որում Թրամփը նաև կարծիք է հայտնել, որ Վլադիմիր Զելենսկու գլխավորությամբ Ուկրաինայի գործողությունները հանգեցնում են նավթի և նավթամթերքի համաշխարհային գների աճին։
«Ես կարծում եմ, որ դա խայտառակություն է։ Այն ամենը, ինչ նա անում է, բարձրացնում է նավթի համաշխարհային գները։ Կան բազմաթիվ այլ թիրախներ, որոնց կարելի է հարվածել։ Բայց երբ հարձակվում են դիզելային his վառելիք արտադրող գործարանների վրա, որն անհրաժեշտ է և՛ մեզ, և՛ ամբողջ աշխարհին, դա ի նպաստ խաղաղության չէ»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Բացի այդ, Հանրապետական գործիչը դարձյալ քննադատության է ենթարկել Զելենսկուն՝ նշելով, որ իր համար ավելի բարդ է բանակցություններ վարել նրա, քան Վլադիմիր Պուտինի հետ։ Նախագահի խոսքով՝ Զելենսկին ցանկություն չունի համաձայնության գալու, թեև հայտարարում է հակառակը։ «Ես Զելենսկու մեծ երկրպագուն չեմ։ Կարծում եմ՝ երկուսն էլ կցանկանային, որ այս ամենն ավարտվի, բայց, իմ կարծիքով, Զելենսկու հետ համաձայնության գալն ավելի բարդ է, քան Պուտինի։ Զելենսկին այն մարդը չէ, ում հետ մենք գործ պետք է ունենանք»,- իր խոսքը եզրափակել է Թրամփը։


















































Ես կարծում եմ, որ Զելենսկու հետ ավելի բարդ է գործ ունենալ, քան Պուտինի. Թրամփ
Թրամփը Մասկին անվանել է «80%-ով գերհանճար» և հայտարարել, որ միշտ ասում է նրան դրա մասին
Ռազմական գործողությունների մասին տեղեկությունների արտահոսքը պետք է պատժել գնդակահարությամբ. Թրամփ
Ցավալի է, որ կորցնում ենք ուժեղ գործընկերոջ, բայց ոչ մեր պատճառով․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին. Pastinfo.am
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am