Ռոբերտ Քոչարյանը քրեական գործերի արդյունքում չի հեռանա քաղաքականությունից
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է իր ընտանիքի՝ հոր՝ Ռոբերտ Քոչարանի և եղբոր՝ Սեդրակ Քոչարյանի ներգրավմամբ հարուցված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործին, ընտանեկան բիզնեսի ակունքներին և ՀՀ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությանը։ Պատասխանելով ապօրինի գույքի և դրամական միջոցների (մի քանի տասնյակ միավոր անշարժ գույք, միլիարդավոր դրամներ ու միլիոնավոր դոլարներ) բռնագանձման վերաբերյալ մեղադրանքներին՝ Լևոն Քոչարյանը նշել է. «Նախ՝ սին են մեղադրանքները, հետապնդումը քաղաքական է։ Ինչի՞ մեջ են մեղադրում․․․ մեղադրում են Կառավարության որոշում վավերացնելու համար, որը նախագահի պարտականությունն է, նաև այլընտրանք չկա դրան: Եվ չկա Կառավարության որևէ որոշում, որը չի վավերացրել նախագահը։ Այն որոշումները, որոնք վավերացվել են, ամբողջությամբ օրինական են…»։ Այս մասին հաղորդում է Factor TV-ին։
Աղբյուրի փոխանցմամբ, խոսելով հոր՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման և դրա աշխարհաքաղաքական համատեքստի մասին, նա ընդգծել է. «Ինչի՞ համար կալանավորել… Ի վերջո՝ 2018 թվականից տարբեր քրեական գործեր են հարուցվել հորս հետ կապված։ Եղել է մեկ ու կես տարի կալանքի մեջ, ոչինչ չի ապացուցվել թե՛ դրանից հետո, թե՛ ընթացքում, և բացակայել է երկրից, վերադարձել է, որևէ փախուստի փորձ կամ նման բան չի եղել։ Սա քաղաքական հետապնդում է, սա նաև ամբողջության մեջ է մտնում… Մեր երկրում արդեն տարիներ շարունակ այս իշխանությունների կողմից գնում է Ադրբեջանին և Թուրքիային սիրաշահելու քաղաքականություն։ Ես կարծում եմ՝ սա նաև Իլհամ Ալիևին սիրաշահելու միջոց է, և սա նաև անուղղակի ձև է Նիկոլ Փաշինյանի կողմից, կոնկրետ Ալիևին սիրաշահելու համար»։
Մանրամասն' սկզնբաղբյուր կայքում։


















































Ապօրինի որոշումների տակ կան կոնկրետ անուններ. վաղը, մյուս օրը մորքուրները, բաջանաղները որևէ միջնորդությամբ չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում. Միկոյան
Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բերված բողոքը. Օրբելյան
ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»
Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը
Ադրբեջանցի զինվորն էլ է հանցագործ, Ռոբերտ Քոչարյանն էլ, Գագիկ Ծառուկյանն էլ, Սամվել Կարապետյանն էլ, Գագիկ Խաչատրյանն էլ. Փաշինյան
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am