Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն այժմ վերապրում են մի փուլ. Սերգեյ Կոպիրկին Ես կարծում եմ, որ դա խայտառակություն է։ Այն ամենը, ինչ նա անում է, բարձրացնում է նավթի համաշխարհային գները. Թրամփ Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Վրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համար Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. «Sputnik Արմենիա» Հոկտեմբերի 20-ին երիտասարդ գիտնականները կհանդիպեն ժաննա Անդրեասյանի հետ Ռոբերտ Քոչարյանը քրեական գործերի արդյունքում չի հեռանա քաղաքականությունից Հայաստանի դատապարտյալների շախմատի հավաքականը՝ աշխարհի առցանց առաջնության արծաթե մեդալակիր Կոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովին
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվելՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոնՌուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն այժմ վերապրում են մի փուլ. Սերգեյ ԿոպիրկինԵս կարծում եմ, որ դա խայտառակություն է։ Այն ամենը, ինչ նա անում է, բարձրացնում է նավթի համաշխարհային գները. ԹրամփՏիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոնՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարԵրևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ ԳևորգյանՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. «Sputnik Արմենիա»Հոկտեմբերի 20-ին երիտասարդ գիտնականները կհանդիպեն ժաննա Անդրեասյանի հետՌոբերտ Քոչարյանը քրեական գործերի արդյունքում չի հեռանա քաղաքականությունից Հայաստանի դատապարտյալների շախմատի հավաքականը՝ աշխարհի առցանց առաջնության արծաթե մեդալակիրԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինԼեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում մեկնարկած բնապահպանական նախաձեռնությանը. նախարարՎլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետԱրտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNewsՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանՀայաստանը մեծ ներուժ է տեսնում Ադրբեջանի հետ բնապահպանական ոլորտում համագործակցության համար. ՓաշինյանԱԳՆ-ների մակարդակով նիստերի անցկացումը Բաքվում կամ Երևանում համաձայնեցման փուլում է․ ՌԴ ԱԳՆԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցուն Ուկրաինան առաջին անգամ հարվածել է Սուրգուտում գտնվող «Գազպրոմի» գործարանինՀայաստանի և Ղրղզստանի նախագահները հատուկ արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունըCOP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրըՄիացյալ Նահանգներ դիզվառելիքի մատակարարման հետ կապված բոլոր հարցերն արդեն լուծված են. ՆովակՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների վերականգնման առաքելությունըՍերգեյ Լավրովը կայցելի ԹեհրանՈւկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. ԶելենսկիԽաղաղության համաձայնագրի վավերացումից հետո Ադրբեջանի հետ ավելի ընդարձակ անդրադարձ կլինի շրջակա միջավայրի խնդիրներին. ՓաշինյանԿոռուպցիnն սկանդալ. Կիլիան Մբապեն և նրա մայրը հարցաքննվել են«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՀայ գերիների հարցերով միջազգային դատական գործընթացներ կարող են նախաձեռնել 3-րդ երկրները. Եղիշե ԿիրակոսյանՀարևանների համար շրջակա միջավայրի խնդիրներն ընդհանուր են. Փաշինյանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործակցության մասինՎլադիմիր Զելենսկին Ուկրաինայում պետք է անցկացնի ընտրություններ. ԼուկաշենկոՎեհափառը կարևորել է «Save Armenia»-ի գործունեությունը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման նպատակով գործադրվող ջանքերի համարՈւկրաինայում ընտրությունների անցկացումը պետության պարտականությունն է, ոչ թե Մոսկվայի պահանջը. ԶախարովաԴավիթ Պարավյանը Ռուսաստանի առաջնության սուպերեզրափակչում բրոնզե մեդալ է նվաճելՉհրկիզվող պահարան, ոսկյա զարդեր և մոտ 1.5 միլիոն դրամ. Ազատանում կատարված գողությունը բացահայտված է (տեսանյութ)Ո՞վ է ասել, որ իմ և Ծառուկյանի հարաբերությունները լարվել են, ով ասել է՝ իրենից էլ հարցրեք. Էդուարդ ԲաբայանԱտոմային էներգետիկան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի. Էդուարդ ՄարտիրոսյանԱրմեն Աշոտյանի տնային կալանք խափանման միջոցը չի փոխվիՆոր Գեղիում որդին հոր զենքով պատահաբար կրակել է ընկերոջ գլխին. 16-ամյա տղան մահացել էԵթե ՌԴ հետ եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք hակառnւuական hիuտերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռnւuի շպիnն» պիտակավորում. ՇարմազանովԱյսօր անտառային ծածկը Վրաստանում 1 մլն հա է կազմում, ինչը երկրի ամբողջ տարածքի 13 տոկոսն է. ԿոբախիձեՄենք սերտ կապի մեջ ենք մեր հայ ընկերների հետ, գիտենք՝ նրանք ոչինչ չեն անի Իրանի անվտանգության դեմ. ԱրաղչիՀայկական խոհանոցն ու համերը տպավորում են աշխարհի առաջնորդներին Ռուսաստանում «կապիկի ծաղիկ»-ի հնարավոր դեպքեր են արձանագրվել, 5 հոգի հիվանդանոցում է․ «Ռոսպոտրեբնադզոր»-ը քննություն է սկսելԱյս տարի կունենանք ռեկորդային թիվ՝ մոտ 800 մլրդ դրամի շրջանառություն հանքարդյունաբերության ոլորտում. Սուրեն ՊարսյանՀայաստանում դեղերը շատ ավելի թանկ են, քան հարևան բոլոր երկրներում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրի միջոցով դեղերի գները կնվազենՀայաստանը կարող է էլեկտրաէներգիա գնել Ադրբեջանից և Թուրքիայից․ նախարարՇատերդ ունեք երեխաներ, որոնք վստահում են մեզ. Գուտերեշը` վերականգնվող էներգիայի մասինՇաքիի դեպքի ժամանակ ոստիկանը հանգստի մեջ է եղել, տուժողը զանգահարել է նրա անձնական հեռախոսահամարին, նա 10 րոպե անց տեղում է եղել. նախարար
Քաղաքականություն

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը

COP17 համաժողովի շրջանակներում Երևանում հոկտեմբերի 16-ին կայացած Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է հռչակագիր, որը կրում է «Երևանի հռչակագիր. գործել հանուն բնության» խորագիրը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հռչակագիրն ընդգծում է կենսաբազմազանության պահպանության, էկոհամակարգերի վերականգնման և բնության պաշտպանության ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։

Հռչակագիրը միավորում է պետությունների և կառավարությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, երիտասարդների, կանանց, քաղաքացիական հասարակության, գիտական շրջանակների, ինչպես նաև բիզնեսի և ֆինանսական հատվածի ներկայացուցիչների ընդհանուր հանձնառությունը՝ բնապահպանական պարտավորությունները վերածելու կոնկրետ գործողությունների և շոշափելի արդյունքների։

Փաստաթղթում ընդգծվում է, որ կենսաբազմազանությունը և էկոհամակարգերի գործառույթներն ու ծառայությունները Երկրի վրա կյանքի հիմքն են։ Դրանք կարևոր նշանակություն ունեն պարենային անվտանգության, կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայունության, մարդու առողջության, տնտեսական բարեկեցության և կայուն զարգացման ապահովման համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում ցամաքային, քաղցրահամ ջրերի, ափամերձ և ծովային էկոհամակարգերի, ինչպես նաև օվկիանոսների, սառցադաշտերի և լեռնային տարածքների պահպանությանը։

Հռչակագրի առանցքային նպատակներից է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի և Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի արդյունավետ իրականացումը։ Մասնակիցները վերահաստատում են մինչև 2030 թվականը կենսաբազմազանության կորստի կասեցման և շրջադարձի ապահովման, իսկ մինչև 2050 թվականը բնության հետ ներդաշնակ ապրելու տեսլականին հասնելու հանձնառությունը։

Միաժամանակ փաստաթղթում նշվում է, որ վերջին տարիներին կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ միջազգային ջանքերն ակտիվացել են, սակայն արձանագրված առաջընթացը դեռևս բավարար չէ։ Այդ պատճառով անհրաժեշտ է արագացնել գործողությունները, ամրապնդել քաղաքական կամքը և բարձրացնել ստանձնած պարտավորությունների իրականացման արդյունավետությունը։

Հռչակագրում առանձնահատուկ տեղ է հատկացվում պետական կառավարման համակարգում բնապահպանական հարցերի ինտեգրմանը։ Ընդգծվում է, որ կենսաբազմազանության պահպանությունը պետք է ներառվի պետական քաղաքականության, տնտեսական գործունեության և ֆինանսական որոշումների մեջ՝ ապահովելով տարբեր ոլորտների միջև քաղաքականության համաձայնեցվածություն և նպաստելով կայուն զարգացման նպատակների իրականացմանը։

Կարևոր ուղղություններից է նաև բնապահպանական ծրագրերի համար բավարար, կանխատեսելի և ժամանակին հասանելի ֆինանսական միջոցների ներգրավումը։ Հռչակագիրը կոչ է անում ակտիվացնել պետական և մասնավոր ֆինանսավորումը, զարգացնել միջազգային գործընկերությունը, խթանել բնության վրա հիմնված լուծումները և էկոհամակարգային մոտեցումները, ինչպես նաև ընդլայնել զարգացող երկրների համար տեխնիկական աջակցությունը, գիտական համագործակցությունը և տեխնոլոգիաների հասանելիությունը։

Փաստաթուղթն ընդգծում է գիտության, նորարարության և տվյալների վրա հիմնված որոշումների կայացման կարևորությունը։ Կենսաբազմազանության վիճակի արդյունավետ գնահատման, գործողությունների պլանավորման և արդյունքների վերահսկման համար անհրաժեշտ է կատարելագործել մոնիթորինգի, հաշվետվողականության և գնահատման համակարգերը։ Միևնույն ժամանակ կարևորվում է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ավանդական գիտելիքների, նորարարությունների ու փորձի ճանաչումն ու հարգումը։

Հռչակագիրը կարևորում է նաև կանանց, երիտասարդների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքների, գիտական հաստատությունների, քաղաքացիական հասարակության, բիզնեսի և ֆինանսական կառույցների լիարժեք ու արդյունավետ մասնակցությունը բնապահպանական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը։

Առանձին ուշադրություն է դարձվում կայուն արտադրության և սպառման խթանմանը, տնտեսության տարբեր ոլորտներում բնության նկատմամբ պատասխանատու մոտեցումների ներդրմանը, ինչպես նաև գենետիկական ռեսուրսների թվային հաջորդականության տեղեկատվության օգտագործումից ստացվող օգուտների արդար և հավասար բաշխմանը։ Փաստաթուղթը կարևորում է նաև բնապահպանական միջազգային համաձայնագրերի միջև համագործակցության և քաղաքականության համաձայնեցվածության ամրապնդումը։

Հռչակագիրը կոչ է անում համաժողովի շրջանակում ձևավորել հստակ և արդյունքահեն ուղի՝ Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի 23 թիրախների իրականացման արագացման համար։

Երևանի հռչակագրի հիմնական ուղերձն այն է, որ բնության պահպանությունը պահանջում է հետևողական գործողություններ, համարժեք ֆինանսավորում, միջազգային համերաշխություն և հասարակության բոլոր հատվածների մասնակցություն։ Միայն համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի կասեցնել կենսաբազմազանության կորուստը, վերականգնել էկոհամակարգերը և ապահովել ավելի կայուն, դիմակայուն ու արդար ապագա ներկա և գալիք սերունդների համար։