Խաղաղության համաձայնագրի վավերացումից հետո Ադրբեջանի հետ ավելի ընդարձակ անդրադարձ կլինի շրջակա միջավայրի խնդիրներին. Փաշինյան
Խաղաղության հաստատման գործընթացում շրջակա միջավայրի հարցերը ներկա են, Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագրի վավերացումից հետո ավելի ընդարձակ անդրադարձ կլինի շրջակա միջավայրի հետ կապված հարցերին, «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ արդեն իսկ քննարկում են, թե շրջակա միջավայրի որ ոլորտում է, որ կարող են համագործակցություն ունենալ:
«Մենք ունենք ընդհանուր գետեր, որոնք մի երկրի տարածքում սկսվում են, շարունակվում են մեկ այլ երկրի տարածքում։ Ես նկատի ունեմ՝ կենսաբազմազանությունն այն է, որ միացնում է երկրները և այստեղ համագործակցելու շատ մեծ հնարավորություն և պոտենցիալ կա»,- նշեց Փաշինյանը։
Խոսելով Թուրքիայի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, թե ջրային ռեսուրսների կառավարման հարցում համագործակցության փորձ ունեն Հայաստանն ու Թուրքիան:
«Հարևանների համար շրջակա միջավայրի խնդիրներն ընդհանուր են»,-հավելեց նա։


















































Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար. Տոկաև
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումն է․ կոնկրետ ժամանակացույցը՝ մինչև 2031 թ․. Փաշինյան
Ադրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am