Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում մեկնարկած բնապահպանական նախաձեռնությանը. նախարար
Շրջակա միաջայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
«Պատմական նախաձեռնություն Երևանից․ 500 միլիոն ԱՄՆ դոլարի հանձնառությամբ աջակցություն 30 երկրներում անհետացման ծայրահեղ վտանգի տակ գտնվող և վայրի բնության մեջ արդեն անհետացած 100 տեսակների վերականգնմանը։
Այսօր Երևանում՝ COP17-ին ընդառաջ, Կոլումբիայի հետ համատեղ պաշտոնապես մեկնարկել ենք Վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված գործողությունների կոալիցիան (CARES), որին հիմնադիր մասնակիցների կարգավիճակով միացել են աշխարհի 16 երկրներ։
Նախաձեռնությանը հրապարակայնորեն աջակցել է նաև աշխարհահռչակ դերասան, բնապահպան և Re:wild կազմակերպության հիմնադիր Լեոնարդո Դի Կապրիոն՝ բարձր գնահատելով 16 երկրների հանձնառությունը՝ անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների վերականգնման ուղղությամբ չափելի արդյունքներ ապահովելու հարցում։
Կարևոր է նաև Bezos Earth Fund-ի ներգրավվածությունը տեսակների պահպանության միջազգային ջանքերում։ Հիմնադրամը Re:wild-ի հետ համատեղ իրականացվող Phoenix Species Project նախաձեռնության շրջանակում նախնական 500 միլիոն ԱՄՆ դոլարի հանձնառությամբ աջակցում է 30 երկրներում անհետացման ծայրահեղ վտանգի տակ գտնվող և վայրի բնության մեջ արդեն անհետացած 100 տեսակների վերականգնմանը։
Այս ամենը վկայում է, որ Երևանում ձևավորվող միջազգային համագործակցությունը միավորում է պետություններին, գիտական հանրությանը, բնապահպանական կազմակերպություններին և բարեգործական հիմնադրամներին։
Հայաստանը դառնում է ոչ միայն կենսաբազմազանության պահպանության համաշխարհային քննարկումների հարթակ, այլև միջազգային նոր նախաձեռնությունների ձևավորման և գործնական համագործակցության կենտրոն»,- մասնավորապես նշել է նա։


















































Թրամփի՝ Կովկասի համար նախատեսված հիմնադրամը գլխավորող դոնորը խոշոր ակտիվներ ունի Հայաստանում և գործարար կապեր՝ Ռուսաստանի հետ
Համաշխարհային տնտեսական համաժողովի զեկույցի համաձայն՝ ՀՀ զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Հայաստանում տղամարդկանց տարեկան եկամուտը գրեթե կրկնակի գերազանցում է կանանց եկամուտին. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am