Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավ Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Դիրքային կամ տարածքային զիջումներ չեն կատարվել․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ Հայաստանում տղամարդկանց տարեկան եկամուտը գրեթե կրկնակի գերազանցում է կանանց եկամուտին. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ԿԸՀ-ի որոշումն ազդել է «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական ներկայացվածության վրա․ ԵԽԽՎ ԵԽԽՎ-ի արձանագրումն ինքն իրեն չի հայտնվել զեկույցում. սա ևս մեկ անգամ ապացուցում է՝ ճշմարտությունը կոծկել հնարավոր չէ. Իվետա Տոնոյան Զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է 2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ Կաթողիկոսի ընտրությունը կամ նրա հնարավոր հանգստի կոչումը պետք է տեղի ունենա միայն Եկեղեցու իրավասու մարմինների կողմից. երեք եպիսկոպոսների հայտարարությունը Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ. Կոնջորյանի գրառումը Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր
ՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ
Դիրքային կամ տարածքային զիջումներ չեն կատարվել․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ
ԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀայաստանում տղամարդկանց տարեկան եկամուտը գրեթե կրկնակի գերազանցում է կանանց եկամուտին. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ59-ամյա կինը պայուսակը մոռացել է կանգառում, որում եղել է 2.3 մլն դրամ և ոսկեղեն. մեկ այլ քաղաքացի գտել է ու վերադարձրելԿԸՀ-ի որոշումն ազդել է «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական ներկայացվածության վրա․ ԵԽԽՎԵԽԽՎ-ի արձանագրումն ինքն իրեն չի հայտնվել զեկույցում. սա ևս մեկ անգամ ապացուցում է՝ ճշմարտությունը կոծկել հնարավոր չէ. Իվետա ՏոնոյանԶինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն ՀայաստանումՆմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
Կաթողիկոսի ընտրությունը կամ նրա հնարավոր հանգստի կոչումը պետք է տեղի ունենա միայն Եկեղեցու իրավասու մարմինների կողմից. երեք եպիսկոպոսների հայտարարությունը
Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ. Կոնջորյանի գրառումըՓաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն Աղաբաբյանը«Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրում
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՏարօրինակ ու անտրամաբանական ժամանակներ են. Եկեղեցու մասին խոսում են անկենսագիր ու անդաստիարակ մարդիկ. Տեր ԵրեմիաԱյդ օրով համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթա ՍիմոնյանՌԴ ԶՈՒ-ն գիշերը հարվшծներ է հասցրել Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և կապի կենտրոններին. ՌԴ ՊՆԵթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն անող սուբյեկտ ես. ԱբրահամյանՄարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ․ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը․ ՇարմազանովՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը արդեն 2 ժամ է՝ մարել չի հաջողվում (տեսանյութ)Պատերազմը հնարավոր էր ավելի վաղ կանգնեցնել, և այդ մասին հետո խոստովանեց ինքը` միակ մեղավորն ու պատասխանատուն«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մայրՄեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. ՓեզեշքիաԵրեք տարի գերության մեջՊատերшզմից 6 տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է, բայց էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. ԾառուկյանԱյն ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. ՇահրամանյանՉենք կարող թույլ տալ, որ մեր գալիք սերունդները կրկին ստիպված լինեն վճարել այս իշխանության անպատասխանատվության և ստերի գինը. «Ուժեղ Հայաստան»Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբԱդրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետՊուտինը և Վուչիչն անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանըՍա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահը՝ հաղթանակի մասինԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJՄի զեկույց էլ Փաշինյանի մասին պիտի ներկայացվի․ «Հրապարակ»Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄԵկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր ՀեթումՌԴ-ն ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. ՊեսկովԽեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակ․ Տաթևիկ ՀայրապետյանՍերժ Սարգսյանը և ԵԺԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ ներսում և նրա շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական զարգացումներըՄԻՊ–ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալՀարցվածների 59 տոկոսը նշել է, որ Տիգրանաշենը հայկական է, իշխանությունը իրավունք չունի փոխանցել Ադրբեջանին. GallupՌուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար ավելի ցավոտ կլինի, քան եվրոպական երկրների համար. ՌԴ ԱԽՀարցվածների մոտ 55 տոկոսը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում, 28,9 տոկոսը հակառակ կարծիքին է. GallupՍտեփանակերտի պայթյունի գործով 5 փորձաքննությունից 3-ի եզրակացությունները ստացվել են․ ՔԿ«Պարբերաբար լինում են նման դրսևորումներ». Մհեր Գրիգորյանը՝ Բաքվի հռետորաբանության փոփոխության մասին. News.am (տեսանյութ)
Հայաստան

Հայաստանում տղամարդկանց տարեկան եկամուտը գրեթե կրկնակի գերազանցում է կանանց եկամուտին. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված Համաշխարհային գենդերային անհավասարության 2026թ.-ի զեկույցը։

Այսպես.

Հայաստանի գենդերային անհավասարության (ՀԳԱ) ինդեքսը 73.1% է և նախորդ տարվա համեմատ չի փոխվել։ Ինդեքսի համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը 58-րդն է։

Ինդեքսի «Տնտեսական մասնակցություն և հնարավորություններ» ենթաինդեքսի գծով այս տարի ևս Հայաստանը բավական լուրջ նահանջ է ունեցել՝ նախորդ տարվա համեմատ ենթաինդեքսը նվազել է 1.6 տոկոսային կետով, իսկ դրա գծով վարկանիշային դիրքը վատթարացել է 19 հորիզոնականով։ Ընդ որում, այս ենթաինդեքսի գծով վատթարացումը վերջին տարիներին դարձել է «տխուր ավանդույթ»։ Այն արդեն երեք տարի շարունակ նվազում է. այդ ընթացքում ենթաինդեքսի գծով ընդհանուր անկումը կազմում է 6.4 տոկոսային կետ, իսկ վարկանիշային դիրքի վատթարացումը 58 հորիզոնական է։ Դա վկայում է տնտեսությունում խորացող գենդերային խտրականության և այս ուղղությամբ կառավարության անգործության կամ քաղաքականության անարդյունավետության մասին։

«Կրթության ձեռքբերում» ենթաինդեքսի 2026թ. արժեքը 0.2 տոկոսային կետով գերազանցում է 2025-ին նախորդ տարվա համեմատ նվազած արժեքին։ Նախորդ տարիներին այս ենթաինդեքսը մշտապես բարձր է եղել։

Զեկույցի տվյալները վկայում են, որ Հայաստանում կանանց կրթական/մասնագիտական ներուժի և դրա տնտեսական իրացման (ռեալիզացիայի) միջև խզումը չափազանց մեծ է։ Կանանց կրթական/մասնագիտական ներուժի առումով Հայաստանն առաջատար երկրների թվում է։ Մասնավորապես, «բարձրագույն կրթության համակարգում ընդգրկվածություն» և «մասնագիտական և տեխնիկական աշխատանքներում զբաղվածություն» ցուցիչների գծով մեր երկիրը զբաղեցնում է առաջին հորիզոնականն աշխարհում։ Մինչդեռ եկամուտների բաշխման և ղեկավարման օղակներում կանանց ներգրավվածության առումով պատկերը չափազանց մտահոգիչ է։ «Վաստակած եկամուտ» ցուցիչով Հայաստանը նույնիսկ հարյուրյակում չէ՝ 119- րդն է աշխարհում (տղամարդկանց տարեկան եկամուտը գրեթե կրկնակի գերազանցում է կանանց եկամուտին)։ Իսկ «օրենսդիր համակարգում, բարձրաստիճան և ղեկավար պաշտոններում զբաղվածություն» ցուցիչի համաձայն՝ կանայք զբաղեցնում են բարձրաստիճան և ղեկավար պաշտոնների ընդամենը 28.7%-ը, այն էլ, ինչպես հայտնի է, զգալի չափով շնորհիվ խորհրդարանի պատգամավորության թեկնածուների սեռային հարաբերակցության օրենսդրորեն ամրագրված քվոտավորման։

Նույնիսկ «Տնտեսական մասնակցություն և հնարավորություններ» ենթաինդեքսի գծով արձանագրված բավական լուրջ նահանջի պայմաններում ՀԳԱ ինդեքսը նախորդ տարվա համեմատ մնացել է անփոփոխ։ Իսկ դա զուտ այն պատճառով է, որ աճել են մյուս երեք ոչ տնտեսական բնույթի ենթաինդեքսները, դրանց թվում՝ հատկապես «Քաղաքական մասնակցություն» ենթաինդեքսը:

Զեկույցում ներառված՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ 4 երկրների թվում Հայաստանը 2-րդն է՝ զիջելով միայն Բելառուսին: Ի դեպ, ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանի ՀԳԱ ինդեքսը նախորդ տարվա համեմատ չի աճել։

Գենդերային անհավասարության ինդեքսով Հայաստանը գերազանցում է բոլոր սահմանակից երկրներին, սակայն ՀԳԱ ինդեքսի 4 ենթաինդեքսներից միայն մեկի՝ «Քաղաքական մասնակցություն» ենթաինդեքսի գծով է առաջատար։ Այսինքն` համաշխարհային գենդերային անհավասարության ինդեքսի գծով հարևանների համեմատ Հայաստանի առաջատար վարկանիշային դիրքը հիմնականում պայմանավորված է «Քաղաքական մասնակցություն» ենթաինդեքսով, որի բարձր լինելը զգալի չափով բացատրվում է վերը հիշատակված «սեռային քվոտավորմամբ»։

«Կրթության ձեռքբերում» ենթաինդեքսի գծով Հայաստանը 2026թ. զեկույցով զիջում է իր բոլոր 4 հարևաններին։ Մինչդեռ, մինչև 2023 թվականը ներառյալ, Հայաստանն այս ենթաինդեքսով չէր զիջում հարևաններից ոչ մեկին։ Ի դեպ, նախկինում Հայաստանում բազմիցս արձանագրվել է առավելագույն՝ 100%-անոց ցուցանիշ։

«Տնտեսական մասնակցություն և հնարավորություններ» ենթաինդեքսով Հայաստանը հարևաններից զիջում է Ադրբեջանին և Վրաստանին (համապատասխանաբար 12.1 և 6.7 տոկոսային կետով):