ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա մինչև տարվա ավարտը
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում տեղի կունենա մինչև ընթացիկ տարվա ավարտը։ Այս մասին Trend.az-ին հայտնել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ադրբեջանական կողմի համակարգող, Միջազգային հարաբերությունների և բազմամշակութայնության վերլուծական կենտրոնի վարչության նախագահի տեղակալ Ֆարհադ Մամեդովը։
Նրա խոսքով՝ հանդիպումը կանցկացվի Հայաստանում։
Նշենք, որ «Խաղաղության կամուրջ» երկխոսության հարթակը ստեղծվել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև վստահության ամրապնդման և կայուն երկխոսության հաստատման նպատակով։ Հարթակի շրջանակում կողմերը պարբերաբար հանդիպումներ են անցկացնում, որոնց ընթացքում քննարկում են խաղաղության գործընթացը, տարածաշրջանային անվտանգությունը, լրատվամիջոցներին առնչվող հարցերը և քաղաքացիական հասարակության դերը։
Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 21-22-ը Երևանում, որտեղ սահմանվել են երկխոսության հիմնական ուղղությունները։ Հաջորդ հանդիպումն անցկացվել է 2025 թվականի նոյեմբերի 21-22-ը Բաքվում՝ երկու երկրների փորձագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 10-12-ը Գաբալայում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկխոսության զարգացմանը և երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև ուղիղ կապերի հաստատմանը նպաստելու հարցերը։


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են