Դուբլինից Մոսկվա ի՞նչ հաղթաթուղթ է իր հետ վերցրել Նիկոլ Փաշինյանը
Դուբլինում եվրոպական անվտանգության սկզբունքների վերաբերյալ հռչակագրին ինչպես հայտնի է չմիացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այդ չմինանալը նա ենթադրաբար համարում է կարևոր քաղաքական փաստարկ Մոսկվայի հետ առաջիկա բանակցություններում։
Երբ շուրջ չորս տասնյակ պետություններ միացան Ֆրանսիայի նախաձեռնած փաստաթղթին, որով վերահաստատվում էր աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և դատապարտվում Ռուսաստանի ագրեսիան, Հայաստանը մնաց ստորագրողներից դուրս։
Երևանը մինչ օրս պաշտոնապես չի բացատրել այդ որոշման պատճառները։ Սակայն քաղաքական համատեքստում այդ քայլը դժվար է անտեսել։
Փաշինյանը Դուբլինից Մոսկվա կարող է տանել բավական հստակ ուղերձ․ Հայաստանը, չնայած եվրոպական ինտեգրման մասին հայտարարություններին, դեռևս չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ ուղղված քաղաքական դիրքորոշումներին այն ձևով, որը կարող է նոր լարվածություն առաջացնել երկկողմ հարաբերություններում։
Այս քայլը որպես լավություն Մոսկվա տանելը դժվար թե դառնա հաղթաթուղթ, քանզի հաջորդ հայտարարությունները նույն ֆոնին մտածելու տեղիք են տալիս պաշտոնական Մոսկվային։ Հատկապես Փաշինյանի հայտարարությունները Եվրամիությանը անդամագրվելու շուրջ։
Երկու լարի վրա դեռևս ճիգեր գործադրող Փաշինյանը Դուբլինում հայտարարեց դեկտեմբերին դեպի Ռուսաստան երեք այցի մասին, դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին։ Նա նաև հատուկ ընդգծեց, որ Հայաստանի նպատակը Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելը չէ։
Ստացվում է Փաշինյանը Մոսկվա է մեկնում մի կողմից եվրոպական ուղղությամբ իր քաղաքականությունը շարունակելու հայտարարություններով, մյուս կողմից Դուբլինում չստորագրելու փաստով։
Արդյոք այդ չստորագրումը կդառնա նրա բանակցային հաղթաթուղթը, դեռ պարզ չէ։ Բայց ակնհայտ է, որ այն կարող է օգտագործվել որպես քաղաքական ազդակ ցույց տալու, որ Երևանը դեռ փորձում է պահպանել մանևրելու հնարավորությունը։
Մոսկվայի համար, սակայն, միայն չստորագրելը բավարար չէ։ Ռուսաստանին հետաքրքիր է ոչ միայն այն, թե ինչ փաստաթուղթ Հայաստանը չի ստորագրել, այլև այն, թե ինչ ուղղությամբ է իրականում շարժվելու Երևանը։
Եվ հենց այս հակադրությունն է դեկտեմբերյան բանակցությունները դարձնում առանձնահատուկ հետաքրքիր։
ՀԱՊԿ֊ի փորձն էլ դրական հուշում չի տալիս, ինչպես չի տալիս դեկտեմբերյան երեք այցը։
Արմինե Մելքոնյան


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են