Չինաստանի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի համագործակցությունը բխում է ողջ աշխարհի շահերից. ՉԺՀ ԱԳՆ
Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը բխում է երեք երկրների և ողջ համաշխարհային հանրության շահերից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
«Փոխգործակցության ամրապնդումը, տարաձայնությունների կարգավորումը և Չինաստանի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների կայունացումը բխում են բոլոր երեք երկրների շահերից, համապատասխանում են միջազգային հանրության սպասելիքներին և նպաստում են համաշխարհային իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև երկխոսության ու համագործակցության զարգացմանը», - ասել է նա՝ մեկնաբանելով այս շաբաթ չինական Շենժենում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի գագաթնաժողովում Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների առաջիկա եռակողմ հանդիպումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ ԱՄՆ-ՌԴ-ՉԺՀ նախագահների եռակողմ հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում։ Հանդիպման գլխավոր թեման լինելու է միջուկային սպառազինությունների կրճատումը:


















































Չինական CE-25A էլեկտրական ինքնաթիռն իրականացրել է առաջին թռիչքը՝ անձնակազմով
Կմեկնեմ Չինաստան, հավանաբար, կհանդիպի նախագահ Պուտինի և նախագահ Սի Ծինփինի հետ. Թրամփ
Ուժգին երկրաշարժ Չինաստանում. կան զոհեր և վիրավորներ
Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները պատրաստակամ են եռակողմ հանդիպում անցկացնելուն
Չինաստանը տեղեկություն չունի Ուկրաինայի hակամարտության կարգավորման շուրջ ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հնարավոր հանդիպման մասին. ՉԺՀ ԱԳՆ
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են