Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ն գրում է.
«Գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Արմեն Ֆերոյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, նոյեմբերի 5-ին որոշում է կայացրել Սամվել Կարապետյանին մեկ ամսով կալանավորելու վերաբերյալ։
Պաշտպանության կողմը բողոքի շրջանակներում վիճարկել է ինչպես հիմնավոր կասկածի, այնպես էլ կալանավորման հիմքերի առկայության հարցը։ Մասնավորապես, պաշտպան Արմեն Ֆերոյանը նշում է, որ Սամվել Կարապետյանի գործողություններում որևէ հանցավոր դրսևորում չկա, իսկ այն, որ փորձում են մարդկանց մանիպուլացնել, թե 64 մլրդի վնաս կա պատճառված, ապա դա, ըստ պաշտպանի, ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլև եթե նույնիսկ ծայրահեղ դեպքում նման վնաս լինի, ապա միակ տուժողը Սամվել Կարապետյանն է, ուրիշ ոչ ոք։«Դրանից է ակնհայտ, որ այդ ամենը կրում է ծայրահեղ ապօրինի բնույթ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է հիմքերին, ապա դատարանը հաստատված է համարել միայն խոչընդոտման հավանականությունը, ինչը պաշտպանության կողմը ևս վիճարկում է։ Բացի այդ, պաշտպանն ընդգծում է, որ օրենսդրությամբ չկա կարգավորում, որ տնային կալանքի տակ գտնվող անձին կարող են ձերբակալել՝ իբրև ազատության մեջ գտնվող անձի ձերբակալություն, ապա կալանավորեն կրկին։ Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այս ընթացքում որևէ գործողություն չի իրականացրել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին վաղ առավոտից Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում, ինչպես նաև՝ ավելի քան 60 հասցեներում խուզարկություններ են իրականացվում՝ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Ըստ ՔԿ հաղորդագրության՝ 36 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 46-277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կազմակերպելը) (4 դրվագ), 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը կազմակերպելը) (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): Խոսքը ՀԷՑ-ում ենթադրյալ ենթադրյալ հափշտակության մասին է, ըստ հաղորդագրության, ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս։ Քրեական վարույթով 9 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, նոյեմբերի 5-ին հրապարակել է Կարապետյանին մեկ ամսով կալանավորելու որոշումը»։


















































Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան. Կարապետյան
Նա մտել է բшնտ` առողջ, իսկ մի քանի շաբաթվա ընթացքում բшնտից մեզ հանձնել են մարդու՝ անշնչшցած․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մասին (տեսանյութ)
ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման փաստով
Ես բարեգործություն անում եմ լուռ, չեմ սիրում խոսել այդ մասին․ բարերար Լիլիթ Կարապետյանն արժանացել է «Ռուսաստանի ժողովուրդների ասամբլեա»-ի շնորհակալագրին
Պատասխանատուները չեն խուսափելու օրենքով սահմանված պատժից. Կարապետյան
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են