Պուտինի G20 գագաթնաժողովին մասնակցության վերաբերյալ որոշումը կկայացվի ԱԽՏՀ գագաթնաժողովից հետո
Ռուսաստանը հրավեր է ստացել մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի («Մեծ քսանյակի») գագաթնաժողովին, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշումը կախված կլինի Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի արդյունքներից։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Այս մասին տեղեկանում ենք vedomosti.ru-ից։
Աղբյուրի փոխանցմամբ, ըստ Ուշակովի ներկայացրած տվյալների՝ նոյեմբերի 19-ին Չինաստանի առաջնորդի նստավայրում նախատեսվում է եռակողմ հանդիպում՝ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի մասնակցությամբ։ Ներկայումս ընթանում են հանդիպման օրակարգի և համատեղ հայտարարության մշակման աշխատանքները, և ռուսական կողմն արդեն Պեկինին է փոխանցել փաստաթղթի տեքստի վերաբերյալ իր առաջարկները։
Հավելենք, որ բացի եռակողմ ձևաչափից, աշխատանքներ են տարվում նաև նոյեմբերի 19-ին Պուտինի և Թրամփի երկկողմ հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ։ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում կկայանան նաև Պուտին-Սի Ծինփին բանակցությունները։
ՌԴ նախագահի օգնականը նաև տեղեկացրել է, որ ԱԽՏՀ գագաթնաժողովին մեկնող ռուսական պատվիրակության կազմում ընդգրկված են լինելու 3 փոխվարչապետ, 7 նախարար, ինչպես նաև խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ։


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են