Էստոնիան ՌԴ-ի հետ սահմանին «պատ» է կառուցում, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ նման պատերը ոչ մի լավ բան չեն բերում կառուցողներին. Պեսկով
Էստոնիան ՌԴ-ի հետ սահմանի երկայնքով «պատ» է կառուցում, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ նման պատերը ոչ մի լավ բան չեն բերում դրանք կառուցողներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով էստոնական պաշտպանական ձեռնարկություններից մեկի վրա իբր իրականացված դիվերսիոն հարձակման պատճառով ռուս-էստոնական սահմանը փակելու Տալլինի որոշումը։
«Էստոնիան «պատ» է կառուցում։ Շատ երկրներ, ինչպես ցույց է տալիս պատմությունը, պատեր են կառուցել, որոնք ոչ մի լավ բան չեն բերել այդ պատերի հեղինակներին», - ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը միևնույն ժամանակ բացարձակապես անհիմն է անվանել դիվերսիաների մեջ Ռուսաստանին ուղղված մեղադրանքները։
Նշենք, որ կիրակի օրը Էստոնիայի ՆԳՆ ղեկավար Իգոր Տարոն հայտարարել է, որ ՌԴ-ի հետ սահմանը փակելու մասին որոշումը կընդունվի նախարարների կաբինետի նիստում, միջոցառումները կարող են լինել ժամանակավոր կամ մշտական։ Միևնույն ժամանակ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան հստակեցրել է, որ Տալլինը դեկտեմբերի 1-ից կփակի էստոնա-ռուսական սահմանի բոլոր սահմանային անցակետերը։


















































Մոսկվան պայմաններ չի դնի եվրոպական բանակցային թիմի կազմի վերաբերյալ․ Պեսկով
Եվրոպական երկրներն են խզել երկխոսությունը ՌԴ-ի հետ. Պեսկով
Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցը կլուծվի կազմակերպությանում քննարկումների արդյունքներով․ Պեսկով
ՌԴ-ն հույս ունի, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը ուկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ նաև Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո. Պեսկով
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են