Ավտովթար Երևանում. հնդիկ վարորդը Կոմիտասի պողոտայում «Mercedes»-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մեկ այլ «Mercedes»-ի, ապա «Nissan X-Trail»-ին
Նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա - Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են 2 «Mercedes» մակնիշի և «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքված մի խումբ քաղաքացիների, որոնցից մի մասը նշում էին մեկ հոգու, մի մասը՝ երկու հոգու, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Նշենք, որ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, այդ թվում՝ վթարված «Mercedes»-ներից մեկի վարորդը, ասում էր, որ վթարի մեղավորը եղել է մոխրագույն «Mercedes»-ը, որի վարորդը հնդիկ է եղել, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Mercedes»-ին, ապա «Nissan X-Trail»-ին։


















































Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Իսակովի պողոտայում
Արարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ
Թուրքիայի արևմուտքում ուղևորատար ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, ևս 26-ը՝ վիրավորվել։
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են