Պարտադրանքը վերաբերելու է ավտոմեքենայի տեսակին, ոչ թե մարդու բնակության հասցեին. Ավինյանը՝ մարզային տրանսպորտի մուտքը Երևան սահմանափակելու մասին
Պարտադրանքը վերաբերելու է ավտոմեքենայի տեսակին, ոչ թե մարդու բնակության հասցեին: Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում հայտարարեց Տիգրան Ավինյանը՝ մարզային տրանսպորտի մուտքը Երևան սահմանափակելու մասին:
«Այդ սուտն ու մանիպուլյացիան, որը հրամցվում է մեր հանրությանը՝ բացի առկա խնդիրների մասին խոսելուց, մասնավորապես այն պնդումը, թե Երևանի քաղաքապետարանը պլանավորում է մարզերից մտնող մեքենաներին իբր արգելել մուտք գործել Երևան քաղաք, բացարձակ սուտ է։ Ուզում եմ այս առիթն օգտագործելով ասել, որ խոսքը հետևյալի մասին է. մենք խոսել ենք մեքենաների հոսքը հանրային տրանսպորտ տեղափոխելու հնարավորության մասին։ Հնարավորության, ոչ թե պարտադրանքի։
Այդ ամբողջ հոսքը վերահսկելու համար պարտադրանքը վերաբերելու է ավտոմեքենայի տեսակին՝ կախված դրա արտանետումների ծավալից և մեր առողջությանը հասցվող վնասի չափից։ Պարտադրանքը վերաբերելու է ավտոմեքենային և դրա տեսակին։ Մարդու բնակության հասցեն բացարձակապես կապ չի ունենալու դրա հետ»,- ասել է նա:
Անդրադառնալով իրավախախտումներին Ավինյանը նշել է՝ մեր խնդիրն է ֆիքսել այն խախտումները, որոնք ստեղծում են երթևեկության ընդհանուր հոսքի խնդիր։
«Այսինքն՝ մեր խնդիրը պետք է լինի կենտրոնանալ միայն դրանց վրա։ Կան խախտումներ, որոնք Երևանի քաղաքապետարանի տեսանկյունից էական չեն, կարևոր չեն։ Այսինքն՝ մեր ենթակառուցվածքը պետք է ծառայի երթևեկության հոսքն ապահովելու համար կարևոր իրավախախտումների արձանագրմանը։ Ինչպիսին է, օրինակ, խաչմերուկը փակելը։ Շատ կարևոր տեսակի իրավախախտում է, որ մեր բոլոր ենթակառուցվածքներն ու տեսախցիկներն օգտագործելով՝ բոլոր խաչմերուկներում հստակ արձանագրումներ անենք։
Երկրորդը՝ խաչմերուկների մոտ կայանած ավտոմեքենաներն են։ Այո՛, գիտեմ, որ այստեղ տուգանքների հարցն ավելացել է, բայց պետք է հասկանանք՝ որ դեպքում ենք բալ հանում, այս դեպքում բալ հանվո՞ւմ է, թե՞ ոչ: Երևանի քաղաքապետարանն արդեն իսկ համապատասխան տեսանյութերն ուղարկում է ՆԳՆ, ինչի միջոցով մեր գործընկերները կարողանում են տուգանել իրավախախտներին։ Կարծում եմ՝ այս քանակը մենք կարող ենք աստիճանաբար ավելացնել»,- նշել է Ավինյանը։


















































«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»
Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ ահազանգ
Տրանսպորտի գինը կարող է բարձրանալ ընդամենը 10 դրամով. Ավինյան
Մեկնարկել է «Գթության խոհանոց» ծրագրի 33-րդ շրջանը. Ավինյան
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են