«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի պաշտոնի շուրջ ՔՊ-ականների մրցակցությունը թեպետ թափ է հավաքում (երեկ Ալեն Սիմոնյանը վերահրապարակել էր Աննա Հակոբյանի՝ մայրաքաղաքի մասին քննադատական տեսանյութը), սակայն իշխանական թիմում կասկած չունեն, որ Տիգրան Ավինյանն է իրենց թեկնածուն: Ոչ թե այն բանի համար, որ նա լավ քաղաքապետ է, այլ այն բանի, որ այս տարիներին այնպիսի կուռ համակարգ է ձեւավորել, որ ռիսկային է լինելու նրան այլ թեկնածուով փոխարինելը։
Արդեն 4 տարի է՝ համայնքային պետական ապարատն այնպես է իր հագով վերաձեւել, ամենուր իր կադրերին՝ մտերիմ, ընկեր-բարեկամներ նշանակել, որ նրանք եռանդով չեն աշխատի որեւէ այլ թեկնածուի համար, անգամ եթե վերեւից քաղաքական հրահանգ իջնի։ Այս ամենը քաջ գիտակցում է նաեւ Փաշինյանը, պարզապես նա, սովորության համաձայն, «բաժանիր, որ տիրես» սկզբունքով թողնում է, որ թիմակիցներն իրար «փոր թափեն», թշնամանան, որ իր դեմ հանկարծ չհամախմբվեն, դավադրություն չհյուսեն երբեւէ: Իսկ վերջին պահին կհայտարարի, թե ով է իրենց թեկնածուն:
Ինչ վերաբերում է Աննա Հակոբյանին, նա, հայտնվելով Երեւանի խցանումների մեջ, վրդովված տեսանյութ էր հրապարակել, թե Երեւանում A կետից C կետ հասնելու համար մարդուն տիեզերագնացի առողջություն է անհրաժեշտ, տեղաշարժվելը դարձել է «ինֆարկտի բուն» եւ այլն։ Տիկինը դանդաղորեն ընտանեկան բռնությունից անցնում է այլ թեմաների»:
Ավելին՝ այստեղ:


















































Տրանսպորտի գինը կարող է բարձրանալ ընդամենը 10 դրամով. Ավինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունու...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա
Բարի ու արտակարգ դեպք Երևանում
Մոսկովյան 10 ռեստորան, որոնք քաղաքի հյուրերին գիտեն ինչով զարմացնել....
Քավորի և քավորկնոջ կողմից ծեծի ենթարկված 22-ամյա աղջիկը տեղափոխվել հիվանդանոց
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին