Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Պուտինի հանդիպումն ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ տեղի կունենա առաջիկայում. Ուշակով Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 4-10-ը Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը Ռուս-ուկրաինական բանակցությունների կոնկրետ մանրամասները չեն քննարկվում, քանի դեռ վերջնական համաձայնություններ ձեռք չեն բերվել. Մեդինսկի Բնակարանային ճգնաժամի պատճառով Իսպանիայում համընդհանուր գործադուլ է ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը Հյուսիսային Կորեան հրապարակել է նոր սահմանադրությունը, որտեղ ճանաչվում է երկու Կորեաների առկայությունը Թուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել է Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գերադասում տեղափոխվել Ռուսաստան անգամ պատերազմի օրերին.... Կասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը Հայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլում Երաշտները նվազեցնում են սպիտակ տրյուֆելի բերքը Իտալիայում և Խորվաթիայում
Պուտինի հանդիպումն ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ տեղի կունենա առաջիկայում. ՈւշակովԵրևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 4-10-ըՓաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանըՌուս-ուկրաինական բանակցությունների կոնկրետ մանրամասները չեն քննարկվում, քանի դեռ վերջնական համաձայնություններ ձեռք չեն բերվել. ՄեդինսկիԲնակարանային ճգնաժամի պատճառով Իսպանիայում համընդհանուր գործադուլ է ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՀյուսիսային Կորեան հրապարակել է նոր սահմանադրությունը, որտեղ ճանաչվում է երկու Կորեաների առկայությունըԹուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել էԵթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գերադասում տեղափոխվել Ռուսաստան անգամ պատերազմի օրերին....Կասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըՀայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլումԵրաշտները նվազեցնում են սպիտակ տրյուֆելի բերքը Իտալիայում և ԽորվաթիայումԱդրբեջանի նախագահը կնոջ և դստեր հետ մասնակցում է առաջնորդների գագաթնաժողովին Թիվ 133 մանկապարտեզի տարածքում հայտնաբերվել է մարդու կմшխքԱբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների երկրորդ օրըԿրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում քաղաքացի է մահացել«Հանրապետություն» կուսակցության թեկնածու Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետԱյսօր մեր երկրում կալանքը մահшբեր է դարձել. թույլ չենք տալու, որ մեր ընկերոջ` Արսեն Գևորգյանի մшհը դառնա հերթական դրվագ. Գոհար ՄելոյանՍտեփանավանում միաձայն քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը. Վահե ՀովհաննիսյանԻնչո՞ւ Ադրբեջանից փոխադարձ չեն պահանջում Սահմանադրության փոփոխություն, երբ Ադրբեջանը ևս ունի տարածքային հավակնություններ Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովԲժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. փաստաբանական թիմ«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»ՀԱՊԿ այսօրվա նիստում կորոշվի Հայաստանի հարցըՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա, որտեղ կմասնակցի COP-31-ին«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասինՌոմանոս Պետրոսյանը ձախողել է ՀԷՑ կառավարումը«Ժողովուրդ». ՔՊ նախկին պատգամավորը 2 տարում 3 տուն է գնել հեղափոխությունից հետոԽոշոր հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՎարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ ահազանգՊուտինը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին գերիների փոխանակումների կազմակերպման գործում ցուցաբերած օգնության համարՄոսկվան սպասում է հստակ պատասխանի, իսկ Փաշինյանը մեկնում է Թուրքիա․ ո՞վ է ում դաշտ գցում գնդակըԻրանը մեղադրում է ԱՄՆ-ին կեղծ լուրեր տարածելու մեջ Պատասխանատուները չեն խուսափելու օրենքով սահմանված պատժից. ԿարապետյանԳիտության համաշխարհային օրվան նվիրված նիստ՝ ԳԱԱ-ում ՆԳՆ-ն հիշեցրել է՝ ինչ հարցերով կարելի է դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանային անցակետերի բացման նախապատրաստական ​​աշխատանքները. Ուրալօղլու Վաղարշապատում 15-ամյա աղջիկը կտրող-ծակող առարկայով վնասվածք է պատճառել ընկերուհունՔննարկվել են երկու երկրների մաքսային մարմինների միջև կապերի հաստատման և համագործակցության խորացման հնարավորություններըԱվագանու պաշտոնը ի բարօրություն համայնքի, թե՞ սեփական գրպանի... Նոյեմբերյանը պատրաստվում է ընտրությունների Իրանի փոխնախագահը մեծարել է իրանահայ ականավոր արվեստագետ Լորիս ՃգնավորյանինՀայաստանի փոխվարչապետի և Իրանի փոխնախագահի մասնակցությամբ կայացել է միջկառավարական հանձնաժողովի նիստՓարիզում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ալբին Կուրտիի հանդիպումը Արտառոց դեպք Երևանի թիվ 57 մսուր-մանկապարտեզումՓարաքար բնակավայրում պայթուն է տեղի ունեցելՄարդը մահացավ բանտում, իսկ իշխանության համար նա արդեն մեղավոր էր. Արսեն Գևորգյանի մահը իշխանության խղճին է և պատասխանատվությանըՀԱՊԿ-ում կներկայացվի կազմակերպության մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին նախագիծը. ԼավրովՈւկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները
Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլում

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկած Total Chess World Championship Tour Pilot հեղինակավոր մրցաշարի նախնական՝ կայծակնային փուլում ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը զբաղեցրել է 3-րդ, իսկ Հայաստանի հավաքականի առաջատար Հայկ Մարտիրոսյանը՝ 14-րդ հորիզոնականը։ Մրցաշարի հաղթող է դարձել աշխարհի առաջին համար Մագնուս Կառլսենը, որն առանց պարտության 9 հնարավորից վաստակել է 7 միավոր։

Լևոն Արոնյանը 9 տուրում գրանցել է 4 հաղթանակ, 4 ոչ-ոքի և կրել ընդամենը 1 պարտություն։ Հայ գրոսմայստերը հատկապես տպավորիչ է անցկացրել մրցաշարի վերջնամասը՝ եզրափակիչ տուրում պարտության մատնելով հնդիկ Արջուն Էրիգայիսիին և 6 միավորով տեղ ապահովելով լավագույն եռյակում։ Երկրորդ հորիզոնականը 6,5 միավորով զբաղեցրել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը։

Հայկ Մարտիրոսյանը նախնական փուլն ավարտել է 4,5 միավորով (4 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 4 պարտություն)։ Մեր շախմատիստը մեկնարկային տուրում միավորը կիսել է Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ, այնուհետև առավելության հասել Աբհիմանյու Միշրայի, Շահրիյար Մամեդյարովի, Յորդեն վան Ֆորեստի և Վայշալի Ռամեշբաբուի նկատմամբ։ Մարտիրոսյանը զիջել է Յան Նեպոմնյաշչուն, Ֆաբիանո Կարուանային, Ալիռեզա Ֆիրուջային, իսկ վերջին՝ 9-րդ տուրում սպիտակ խաղաքարերով պարտվել է մրցաշարի հաղթող Մագնուս Կառլսենին։

Կայծակնային մրցաշարի լավագույն եռյակը.

  1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 7 միավոր
  2. Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 6,5 միավոր
  3. Լևոն Արոնյան (ԱՄՆ)՝ 6 միավոր

…14. Հայկ Մարտիրոսյան (Հայաստան)՝ 4,5 միավոր

Հավելենք, որ կայծակնային մրցաշարն անցկացվել է շվեյցարական մրցակարգով (ժամանակի վերահսկողությունը՝ 3 րոպե + 2 վայրկյան հավելում յուրաքանչյուր քայլի համար)։ Այս փուլի արդյունքները ռազմավարական նշանակություն ունեն. դրանք հաշվի են առնվելու խմբային փուլում միավորների հավասարության դեպքում, ինչպես նաև փլեյ-օֆֆի զույգերի ձևավորման ժամանակ։

Նոյեմբերի 11-ին տրվում է արագացված դասական խմբային փուլի մեկնարկը։ Հայկ Մարտիրոսյանը ընդգրկվել է C խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Մագնուս Կառլսենը, Անիշ Գիրին, Յան Նեպոմնյաշչին, Աբհիմանյու Միշրան և Շահրիյար Մամեդյարովը։

Խմբային փուլը կանցկացվի երկու շրջանով. յուրաքանչյուր շախմատիստ խմբի մրցակիցների հետ կխաղա երկուական պարտիա (ընդհանուր՝ 10 տուր)։ Ժամանակի վերահսկողությունը կկազմի 45 րոպե՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով։ Հաղթանակի համար շնորհվելու է 3, իսկ ոչ-ոքիի համար՝ 1 միավոր։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ից 20-ը անցկացվող մրցաշարը, որը միավորում է արագացված դասական, արագ և կայծակնային շախմատի ձևաչափերը, կազմակերպվել է Norway Chess-ի կողմից՝ ՖԻԴԵ-ի հավանությամբ (որպես 2027-ին մեկնարկելիք համաշխարհային տուրի փորձնական փուլ)։ Մրցաշարին մասնակցում է 24 էլիտար գրոսմայստեր, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 650 հազար ԱՄՆ դոլար։