Ինչո՞ւ Ադրբեջանից փոխադարձ չեն պահանջում Սահմանադրության փոփոխություն, երբ Ադրբեջանը ևս ունի տարածքային հավակնություններ
Ադրբեջանը շարունակում է խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման դարձնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունը, պահանջելով վերացնել Անկախության հռչակագրին վերաբերող հղումը։ Բաքվի հիմնավորումն այն է, թե այդ հռչակագիրը տարածքային հավակնություններ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։
Բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ նույն պահանջը չի ներկայացվում Ադրբեջանին։
Եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ուզում են խմբագրել, հանելով Հայաստանի Անկախության հռչակագրին վերաբերող հղումը, ապա նույն տրամաբանությամբ պետք է խմբագրվի նաև Ադրբեջանի Սահմանադրությունը, հանելով Ադրբեջանի Անկախության հռչակագրին վերաբերող հղումը, որի պատմական ձևակերպումները ադրբեջանական քաղաքական դաշտում կապվում են նաև այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի հետ։
«Արևմտյան Ադրբեջան» եզրույթը վերաբերում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքին և ադրբեջանական քաղաքական խոսույթում օգտագործվում է այդ տարածքի նկատմամբ պատմական վերադարձի պահանջների համատեքստում։ Ինչո՞ւ Հայաստանի պատմական փաստաթղթերի հղումները Բաքուն դիտարկում է որպես տարածքային հավակնություն, իսկ Ադրբեջանի պատմական փաստաթղթերն ու «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը նույն չափանիշով չեն գնահատվում։
Ստացվում է Նիկոլ Փաշինյանը խաղաղության գործընթացի համար սպառնալիք համարում է միայն Հայաստանի Սահմանադրությունը, իսկ իր լսարանը պատկերացում անգամ չունի, թե իրականում ում շահերն է առաջ մղում Փաշինյանը։
Խաղաղությունը չի կարող լինել միակողմանի զիջումների գործընթաց։ Եթե Հայաստանից պահանջվում է վերանայել իր իրավական փաստաթղթերը, ապա նույն պահանջը պետք է ներկայացվի նաև Ադրբեջանին։ Հակառակ դեպքում ստացվում է, որ տարածքային հավակնությունների բացառման սկզբունքը գործում է միայն Հայաստանի համար։
Արմինե Մելքոնյան


















































Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունու...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա
Բարի ու արտակարգ դեպք Երևանում
Մոսկովյան 10 ռեստորան, որոնք քաղաքի հյուրերին գիտեն ինչով զարմացնել....
Քավորի և քավորկնոջ կողմից ծեծի ենթարկված 22-ամյա աղջիկը տեղափոխվել հիվանդանոց
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին