Ռոմանոս Պետրոսյանը ձախողել է ՀԷՑ կառավարումը
Ռոմանոս Պետրոսյանը Պետրոս Ղազարյանի եթերում հայտարարում է, որ ՀԷՑ-ում ընդամենը վեց ամիս աշխատելուց հետո հաջողվել է աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել 25 տոկոսով, դա ներկայացնելով որպես կառավարման լուրջ ձեռքբերում։ Սակայն այստեղ մի կարևոր հանգամանք կա, որի մասին կարծես մոռանում ենք։ ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի սեփականությունն էր։ Աշխատակիցների վարձատրության չափը որոշում էր ընկերության սեփականատերը, իր բիզնեսի կառավարման շրջանակում։
Այսօր, երբ սեփականատիրոջից վերցրել են նրա սեփականությունը, նույն ընկերության միջոցների հաշվին աշխատավարձ բարձրացնելը ներկայացնել որպես հերոսություն, առնվազն զավեշտալի է։ Ստացվում է՝ ուրիշի սեփականությունը վերցնելը, ապա այդ սեփականության հաշվին որոշումներ կայացնելն ու դրանք սեփական կառավարման հաջողություն ներկայացնելը դարձել է ձեռքբերում։
Եթե Ռոմանոս Պետրոսյանը ցանկանում է խոսել արդյունավետ կառավարման մասին, թող խոսի ոչ միայն աշխատավարձերի բարձրացումից, այլև էլեկտրաէներգիայի սակագների վերանայումից։ Ի վերջո, ՀԷՑ-ի արդյունավետ աշխատանքը պետք է զգա նաև սպառողը, ոչ թե միայն կառավարման նոր թիմը ներկայացնի իր որոշումները որպես հերոսություն։
Արմինե Մելքոնյան


















































Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունու...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա
Բարի ու արտակարգ դեպք Երևանում
Մոսկովյան 10 ռեստորան, որոնք քաղաքի հյուրերին գիտեն ինչով զարմացնել....
Քավորի և քավորկնոջ կողմից ծեծի ենթարկված 22-ամյա աղջիկը տեղափոխվել հիվանդանոց
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին