Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով
«Առաջին լրատվական» կայքում տեղադրվել է «Խաղային Տրիլիոնների հետևում․ Հայաստանի չհաշվարկված աղքատությունը» վերնագիրը կրող հոդված ։
Այն վերաբերում է Հայաստանում խաղային ոլորտին, ոլորտում գործող ընկերությունների տնտեսական ցուցանիշներին, վճարված հարկերին և եզրափակվում է պատճառահետևանքային կապից դուրս սուբյեկտիվ գնահատականներով։ Վերոնշյալ հոդվածի անմիջապես վերնագրից հետո հրապարակվել է Վահե և Վիգեն Բադալյանների համատեղ լուսանկարը։
Թեև հոդվածն ինքնին վերաբերում է ընդհանուր խաղային ոլորտի ընկերություններին, սակայն լուսանկարի տեղադրմամբ թիրախավորվել են Բադալյան եղբայրները, ինչը դուրս է խոսքի ազատության և լրատվական էթիկայի կանոններից, հանդիսանում է զրպարտություն, քանի որ չեզոք ընթերցողի մոտ ձևավորում է տպավորություն հոդվածի բովանդակության, վերնագրի և լուսանկարի անմիջական կապի մասին, ինչը վնասում է Բադալյան եղբայրների գործարար համբավին։
Հարկ ենք համարում նշել, որ համապատասխան հերքումը տարածելու վերաբերյալ ներկայացվել է պահանջ, որը մերժվել է լրատվական կայքի կողմից, ինչին ի պատասխան՝ Բադալյանները դիմել են դատական պաշտպանության՝ հերքման և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով` օրենքով թույլատրելի առավելագույն չափով` ընդհանուր 12 մլն ՀՀ դրամ։


















































2027-ին ուժային ոլորտը կստանա 835 մլրդ դրամ, տնտեսականը՝ 496 մլրդ, սոցիալականը՝ 1 տրլն 868 մլրդ դրամ. նախարար
ՀՀ-ն մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան
Երբ պետությունը կանգնած է քաղաքական լրջագույն որոշումների նախաշեմին, իսկ հասարակությունը հպարտանում է, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում. Հովհաննիսյան
Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունու...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա
Բարի ու արտակարգ դեպք Երևանում
Մոսկովյան 10 ռեստորան, որոնք քաղաքի հյուրերին գիտեն ինչով զարմացնել....
Քավորի և քավորկնոջ կողմից ծեծի ենթարկված 22-ամյա աղջիկը տեղափոխվել հիվանդանոց
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին