Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Գիտեք Արցախի անկումը ե՞րբ սկսվեց…Շարմազանով Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել․ Լևոն Ազիզյան «Վարչապետի գավաթ» առաջնություն առանց մարզադահլիճի ու լողավազանի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունները հետաձգվեցին Եվրոպական բանկերում, Google Cloud-ի խափանման պատճառով, խնդիրներ են առաջացել Մակրոնն ԱՄԷ-ից ամսական 100 հազար տոննա վառելիք մատակարարելու «պարտավորության» երաշխիք է ստացել. AFP Իրանից հարստացված ուրանի ոչ մի մասնիկ չի արտահանվի. Ռեզայի Միացյալ Նահանգների հետ կառուցողական երկխոսություն է ընթանում. Մատվիենկո Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը Ամերիկյան պարեկային Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Վառնայի օդանավակայան Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին 24 ժամ տևած վիրահատությունից հետո ԱՄՆ-ում հաջողությամբ բաժանել են երկվորյակ քույրերին, որոնք միացած էին գլուխներով. NBCNews
Գիտեք Արցախի անկումը ե՞րբ սկսվեց…ՇարմազանովՋերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել․ Լևոն Ազիզյան«Վարչապետի գավաթ» առաջնություն առանց մարզադահլիճի ու լողավազանի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունները հետաձգվեցինԵվրոպական բանկերում, Google Cloud-ի խափանման պատճառով, խնդիրներ են առաջացելՄակրոնն ԱՄԷ-ից ամսական 100 հազար տոննա վառելիք մատակարարելու «պարտավորության» երաշխիք է ստացել. AFPԻրանից հարստացված ուրանի ոչ մի մասնիկ չի արտահանվի. ՌեզայիՄիացյալ Նահանգների հետ կառուցողական երկխոսություն է ընթանում. Մատվիենկո Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըԱմերիկյան պարեկային Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Վառնայի օդանավակայան Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին24 ժամ տևած վիրահատությունից հետո ԱՄՆ-ում հաջողությամբ բաժանել են երկվորյակ քույրերին, որոնք միացած էին գլուխներով. NBCNewsՀայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հաշվեհարդար և մեկուսացում քաղաքական գործընթացներից. ԳրիգորյանՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին36 հայկական ընկերության արտադրանք՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումԼիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատըԹուրքիան կպահպանի իր ռազմական ներկայությունը Սիրիայում և ԻրաքումՄենք կարող ենք հենց վաղը հաղթել պատերազմում. ԹրամփԻշխանությունները թույլ չեն տա արմատական խմբերին շարժվել դեպի Ելիսեյան պալատ կամ Մատինյոն. Լըկորնյու«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինը ունեցել է ծայրահեղ անհասությանՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ. Արմեն ԱշոտյանՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը Հրաչյա Հակոբյանը «Նոա» ակումբի նախագահի խորհրդականՀոկտեմբերի 20-ը օդային երթևեկության կարգավարների միջազգային օրն է«Ֆայրբըրդ Էյայ» ՓԲԸ-ն առաջին վճարումն է կատարել ՀԷՑ-ին. Պետրոսյան Իսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը. ՓաշինյանԻտալիայում անկարգությունները մեծ վնաս են հասցրել բիզնեսին. Գվիդո ԿրոզետտոնՓաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովինԿիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղել. ՌուբիոԱկնհայտ է, որ բարդույթ ունեք հաղթանակած, կայացած ու ստեղծարար մարդկանցից․ Սեդրան Քոչարյանի կին (լուսանկարներ)Ամերիկյան զինվnրականները Կիևին օդային hարձակումների մասին նախազգուշացումներ են տրամադրում նախկին ծավալով. ՌուբիոԷմին Օհանյանը դարձել է միջազգային շախմատի մրցաշարի հաղթողԿրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխանություն»«Գուստավ»-ի՝ կանանց սանհանգույցում տեսախցիկ տեղադրած նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքըՀակակոռուպցիոն դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություններըՓարպիում գումարային հարցերի շուրջ ծագած վեճն ավարտվել է հրազենային վնասվածքովTRIPP+ հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը մտադիր է Հայաստանից պղնձի արտահանումն ուղղել դեպի ԱՄՆ. BloombergԱրագածոտնում տանտերը կրшկել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահшցել է«Արի՛, բոլոր հարցերի պատասխանները ուղիղ եթերով կստանաս»․ Գերասիմ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրում է բանավեճի«Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթըԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Տրիեստի թեմի հոգևորականներինՀասարակական տրանսպորտում կնոջը հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո ՀՀ գազի ներմուծման արժեքը կաճի 69%-ով՝ հասնելով տարեկան 657,5 մլն դոլարիՔրիստիան Ամանփուրը 43 տարի անց հեռանում է CNN-ից Մոսկվան եղել է, կա և կշարունակի մնալ էներգետիկ ռեսուրսների հուսալի մատակարար համաշխարհային շուկաներ. ՊեսկովԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ձերբակալում ՀՀ սահմանը հատած, Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողին․ ArmLur․amԳրողների միության տունը ազգային հիշողության հանգրվան է. ԲաղդասարյանՌուսական կողմի համար կարևոր է, որ Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցությունները վարի ուկրաինական իշխանության օրինական ներկայացուցիչը. ՊեսկովՖրանսիայում Լիմոժի քաղաքապետարանի հրդեհումը կարող են ճանաչել աhաբեկչnւթյnւն
Վերլուծական

Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան

Հայաստանում միտքը, ինտելեկտը մարգինալացվում են, և քաղաքական ու պետական մտածողության փոխարինիչը լայքահավաքությունն է: Այս մասին գրառում է կատարել «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում, Ալբանիայում և եվրոպական այլ երկրներով տարածվող զանգվածային պրոցեսները պրոյեկտենք Հայաստանի վրա, որտեղ ընտրություններից հետո լարվածությունը միայն աճեց և անորոշությունը միայն մեծացավ։

Հետևություն 1
Հայաստանը չի կարող կտրված լինել աշխարհում, Եվրոպայում, տարածաշրջանում ընթացող զարգացումներից և ռիսկերից։ Պետք է կարողանալ նայել ու տեսնել լրատվական կադրերից այն կողմ, թե ի´նչ է կատարվում աշխարհում, ո´րն է պրոցեսների միտումը, որո´նք են խորքային պատճառները և մեզ համար հնարավոր ռիսկերը։

Հետևություն 2
Որևէ բանական մարդու, պատասխատանու քաղաքական ուժի և խելամիտ հասարակության նպատակը ո´չ անկարգություններն ու անկայունությունն է, ոչ էլ՝ ճահճացող ռեպրեսիվ «պսևդոկայունությունը»։ Պիտի արձանագրենք. Հայաստանում կան հանրային լուրջ դժգոհություններ, իսկ դժգոհությունների էվոլյուցիան պետք է լինեն լուծումներն ու փոփոխությունները։ Հիմքում էլ պետք է լինի ռացիոնալ միտքը։

Հետևություն 3
Հայաստանում միտքը, ինտելեկտը մարգինալացվում են, և քաղաքական ու պետական մտածողության փոխարինիչը լայքահավաքությունն է։ Սա ստեղծում է «մտքից ազատ» միջավայր, որտեղ լուծումներ չեն ծնվում։ Սա պետք է փոխվի։

Հետևություն 4
Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար»։ Այսպես մտածելու պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք։ Պայքարը կավարտվի նույն մի քանի հազարանոց երթերով ու Աժ-ում «սուր հարց-կոշտ պատասխան» արարով, որտեղ պատասխանող կողմը միշտ շահելու է։  Փոխել է պետք է  երկրում միջավայրը, մթնոլորտը և միայն դրանից հետո պայքարի ձևերը և ֆորմատները կստանան արդյունավետություն։

Հետևություն 5
Պետք է հասարակությանը մասնակից դարձնել սեփական ճակատագրի քննարկմանը և որոշումների կայացմանը։ Խոսքը բոլոր ընտրազանգվածներրի մասին է։ Փաստարկված և սոլիդ խոսքով հանրային կյանք պետք է վերադարձնել բանականությունը։ Այդպես է հնարավոր գալ ճիշտ որոշումների, այդպես է հնարավոր վերագտնել միասնական վտանգի և միասնական պատասխանատվության զգացումը։ Քաղաքական լիդերության խնդիրը պետք է լինի հենց դա։

Հետևություն 6
Ընդդիմության մոնոպոլիա չի կարող լինել։ Մոնոպոլիան և համախմբումը տարբեր բաներ են։ Ընդդիմության մոնոպոլիան նշանակում է արգելափակում՝ առողջ գաղափարների, այլ տեսակետների և հետևաբար՝ տարբեր ընտրազանգվածների, հանրային շերտերի համախմբման։

Հետևություն 7
Հակընդդեմ քաղաքական էլիտաները պետք է դադարեն միմյանց ոչնչացնելու մոլուցքը։ Սա պետք է արտահայտվի մտածողության վերանայմամբ, հանրային պատշաճ խոսույթով և բոլոր քաղաքական կալանավորների ազատ արձակմամբ։ Ոչ մի քաղաքական ուժի խնդիրը չպետք է լինի դիմացինին ոչնչացնելու իդեան։

Հետևություն 8
Պետք է վերանայվի «ընդդիմություն» հասկացությունը: Ընդդիմությունը շատ ավելի լայն հասկացություն է, քան՝ որևէ կուսակցություն կամ խմբակցություն։ Ընդդիմությունը ոչ միայն խոսույթն է, այլև՝ կառուցվածքային համակարգը։  Ընդդիմությունը լուծումներ և ժողովրդին ամբողջական հեռանկար առաջարկող համակարգն է և հենց դրանով պետք է դառնա այն բաց դուռը, ուր կգան տարբեր ընտրազանգվածներից հատվածներ։

Հետևություն 9
Հայաստանի հանրային կյանք պետք է վերադարձվի բարոյականությունը։ Մենք վերածվել ենք գիշատիչ հասարակության, որտեղ նորմալ է ամեն այլանդակություն հանդուրժել կամ մասնակիցը դառնալ՝ ցանկացած ինքնարդարացմամբ։

Հետևություն 10
Ազատության և արդարադատության գաղափարը պետք է դառնա լայն համախմբման և ներհանրային հաշտության առաջնային օրակարգ։ Բոլոր քաղբանտարկյալների պետք է ազատ արձակվեն, ռեսպրեսիվ մեքենան պետք է կանգնեցվի։
 
Ամփոփում
Վստահաբար, այլոք կառաջարկեն նաև այլ ճիշտ քայլեր, ոմանք էլ գուցե մասնակիորեն չեն համաձայնվի իմ առաջարկություններին։ Բայց այս քայլերը կբերեն միջավայրի փոփոխության։ Դրա շնորհիվ հասարակությունը և պետությունը կդառնան էապես ավելի դիմակայուն։ Իմ տեսլականը սա է։ Դրանից հետո կերևան ճիշտ լուծումները, և մենք ավելի պատրաստ կլինենք հնարավոր համաշխարհային և ռեգիոնալ ռիսկերին։
Բանականությունը պետք է վերադառնա մեր կյանք. սարսափելի է հիշել, բայց մի 6-10 ամիս առաջվա հարցումներով՝ հայ ժողովուրդն իր անվտանգությունը կապում էր Մակրոնի հետ, որին սեփական դպրոցականները հեռացնում են պատմությունից»,-գրել է նա: