Աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ. նույն մակերեսն ունեցող 2 տարածք կարող են միանգամայն տարբեր նշանակություն ունենալ. Վահե Դավթյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն, և առաջարկել է խնդիրը լուծել տարածքների փոխանակմամբ։ Այս մասին գրել է վերլուծաբան Վահե Դավթյանը.
«Կրկին խոսվել է Հայաստանի՝ 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի մասին։
Սակայն տարածքների փոխանակման արժեքը հասկանալու համար նախ պետք է տեսնել քարտեզը։ Նույն մակերեսն ունեցող երկու տարածք կարող են պետությունների համար միանգամայն տարբեր նշանակություն ունենալ։
Տիգրանաշենով անցնում է Երևան֊Վայոց ձոր֊Սյունիք֊Իրան ուղղության Մ-2 մայրուղու շուրջ 4,5 կմ հատվածը։ Այստեղ ադրբեջանական վերահսկողության հաստատումը Բաքվին հնարավորություն կտա ազդելու Հայաստանի ներքին հաղորդակցության և Իրանի հետ բեռնափոխադրումների վրա։ Դրա հետևանքները զգալու են նաև Տիգրանաշենից հարյուրավոր կիլոմետրեր հեռու ապրող մարդիկ։
Արծվաշենն Ադրբեջանի համար նման ռազմավարական, հաղորդակցային կամ տնտեսական նշանակություն չունի։ Բաքվի համար այդ տարածքի պատկանելությունից կախված չէ երկրի հիմնական հատվածների միջև հաղորդակցությունը կամ արտաքին առևտրի կարևոր ուղղութունների աշխատանքը։ Մինչդեռ Տիգրանաշենի դեպքում Հայաստանի համար հենց այդպիսի հարցեր են առաջանում։
Այս տարբերությունը պետք է ընկած լինի Երևանի բանակցային դիրքորոշման հիմքում։ Տարածքների մակերեսների համադրումը կարող է ստեղծել հավասար փոխանակման տպավորություն՝ քողարկելով դրա հետևանքների անհավասարությունը։
Արծվաշենի վերադարձն էլ պետք է գնահատել հասանելիության տեսանկյունից։ Այն շարունակելու է մնալ Ադրբեջանի տարածքով շրջապատված, ուստի դրա բնակեցումը, մատակարարումն ու անվտանգությունը կախված են լինելու Բաքվի հետ պայմանավորվածություններից։
Հայաստանին պետք է այնպիսի սահման, որի պայմաններում Երևանից Սյունիք հասնելու կամ Իրանի հետ առևտուր անելու համար ստիպված չենք լինի մշտապես բանակցել Ադրբեջանի հետ։
Աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ։ Քառակուսի կիլոմետրերի հաշվեկշիռը կարող է պահպանվել, սակայն երկրի հաղորդակցային անվտանգությունը՝ էապես վատթարանալ»։


















































Իրականում Հայաստանը վերածվում է մեծ կալանավայրի. այս խնդիրը լուծում է պահանջում. Վահե Հովհաննիսյան
Կազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան
Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն․ «Փաստ»
ՀՀ վարչապետը խուսափեց Տիգրանաշենի մասին հարցից
Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ, ինչ ուզեմ` կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am