ՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլար
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) նախատեսում է առաջիկա չորս տարվա ընթացքում 6,35 միլիարդ դոլար հատկացնել համաշխարհային ֆուտբոլի զարգացմանը։ Associated Press-ի փոխանցմամբ՝ ծրագրի շրջանակներում կազմակերպության անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլար։
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն սեպտեմբերի 28-ին առաջարկը ներկայացրել է վեց մայրցամաքային ֆուտբոլային կոնֆեդերացիաների ղեկավարներին։ Ծրագրի վերջնական տարբերակը պատրաստ կլինի դեկտեմբերին, իսկ հաստատման կներկայացվի մարտին։
ՖԻՖԱ-ն ծրագրում է ավելի քան 3,5 միլիարդ դոլար հատկացնել իր պահուստներից, որոնք համալրվել են 48 հավաքականների մասնակցությամբ վերջին աշխարհի առաջնության ֆինանսական հաջողության շնորհիվ։Միևնույն ժամանակ, Ինֆանտինոն քննադատության կենտրոնում է․ օգոստոսին ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր Շվեյցարիայում նրա դեմ հնարավոր ֆինանսական չարաշահումների վերաբերյալ քրեական գործ նախաձեռնելու նախապատրաստության մասին։ Ինֆանտինոն, որը ՖԻՖԱ-ն ղեկավարում է 2016 թվականից, մտադիր է հաջորդ տարի վերընտրվել։ Նախագահի թեկնածուները պետք է պաշտոնապես առաջադրվեն մինչև նոյեմբերի 18-ը։


















































Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am