Կառավարությունը երկարաձգել է պտուղ–բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը
ՀՀ տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման կամ վերամշակման նպատակով մթերման աջակցության միջոցառման շրջանակում արտահանվող ապրանքների համար փոխհատուցումը 2026 թ. հոկտեմբեր ամսվա համար ևս տրամադրելու համար։ Այս մասին հայտնում են Կառավարությունից։
Ըստ հիմնավորման՝ 2026 թ.ի հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն արտահանվել է շուրջ 10915 տոննա ծիրան, 3286 տոննա սալոր, 5431 տոննա դեղձ կամ նեկտարին, 759 տոննա խնձոր, 925 տոննա խաղող, 363 տոննա թուզ։ Հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 9-ն ընդլայնվել է արտահանման աշխարհագրությունը միրգ է արտահանվել 25 երկիր։
Հունիս-օգոստոս ամիսներին արտահանվել է շուրջ 245 տոննա տոմատի մածուկ, 754․0 հազար լիտր շշալցված խաղողի գինի, 818 հազար լիտր շշալցված պտղահատապտղային գինի, 3․1 մլն բացարձակ լիտր շշալցված հայկական բրենդի կամ հայկական կոնյակ, 2․6 մլն լիտր շշալցված բնական հանքային ջուր, 232 տոննա չորացրած միրգ կամ բանջարեղեն և 73․0 տոննա թառափ ու 81․0 տոննա իշխան տեսակների ձուկ։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ մթերվել է շուրջ 15000 տոննա դեղձ և շուրջ 130 տոննա թուզ։
Մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության միջոցառման շրջանակում արտահանվող առանձին ապրանքների համար փոխհատուցումը հոկտեմբեր ամսին ևս տրամադրումը։ Արտահանման դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2026 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում միջոցառման շրջանակներում արտահանման կանխատեսվող ծավալները կկազմեն շուրջ 200 տոննա ելակ, շուրջ 2550 տոննա բանջարեղեն, շուրջ 5․6 մլն հատ վարդ և 1․4 մլն հատ ծաղիկ։


















































Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am