ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
Ամերիկացի զինվորականները մշակել են հարվածների նոր ծրագրեր, որոնք, հնարավոր է, նախատեսում են «բոլոր ռումբերի մայր» համարվող GBU-43/B Massive Ordnance Air Blast-ի (MOAB) կիրառում Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին և միջուկային օբյեկտներին հարվածելու համար։ Դա հնարավոր է այն դեպքում, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման տա վերսկսել ռազմական գործողությունները՝ միջանկյալ ընտրություններից առաջ կամ հետո։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ մի քանի ամերիկացի պաշտոնյաների, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ MOAB-ն ԱՄՆ-ի զինանոցում առկա ամենամեծ ոչ միջուկային ռումբն է։ CNN-ի փոխանցմամբ՝ Իրանի դեմ պատերազմի ընթացքում դրա կիրառումը կնշանակեր ռազմական գործողությունների զգալի սրում։
Այս եզրակացությունը հիմնված է այն աղբյուրների հետ զրույցների վրա, որոնք ծանոթ են զենքի հնարավոր կիրառման վերաբերյալ ռազմական պլանների ներքին քննարկումներին։ «Մի քանի ամիս շարունակ Թրամփն ու նրա խորհրդականները քննարկել են տարբերակներ, որոնք կարող էին հանգեցնել պատերազմի «վերջնական» ավարտին՝ առնվազն տեղեկատվական ազդեցության տեսանկյունից՝ գիտակցելով,թե որքան ոչ ժողովրդական է դարձել այս հակամարտությունը ամերիկացիների շրջանում»,- հաղորդում է CNN-ը նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունների նախաշեմին։
Մանրամասն' սկզնբաղբյուր կայքում։


















































Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am