Վրաստանում պահանջել են ստուգել պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության ծախսերը
Վրաստանում կոչ են արել հետաքննել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության կազմակերպման համար պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսերը՝ հնարավոր չարաշահումների և կոռուպցիոն գործարքների վերաբերյալ կասկածների ֆոնին։ Այս մասին Pastinfo.am-ի փոխանցմամբ հոկտեմբերի 15-ին հայտնոել է Georgia Today պարբերականը։
Աղբյուրի հաղորդմամբ, ուշադրության կենտրոնում է հայտնվել Վրաստանի մշակույթի նախկին նախարար Թինաթին (Թիկա) Ռուխաձեն, որի ղեկավարած գերատեսչությանը հուղարկավորության կազմակերպման համար նախապես հատկացվել էր 3 միլիոն լարի։
«Վրաստանի մշակույթի պալատ» կազմակերպության ղեկավար Դավիթ Օքիտաշվիլին դիմել է երկրի Գլխավոր դատախազությանը և Պետական աուդիտի ծառայությանը՝ պահանջելով ուսումնասիրել ծախսերը և հրապարակել պետական միջոցների օգտագործման վերաբերյալ ամբողջական տեղեկությունները։
Օքիտաշվիլին պահանջել է պարզաբանել, թե որքան գումար է փաստացի ծախսվել, ում են փոխանցվել միջոցները, ինչպես են իրականացվել գնումները և արդյոք հատկացված գումարներն օգտագործվել են նպատակային։
«Հասարակությունն իրավունք ունի իմանալու, թե ինչպես և ինչ որոշումների հիման վրա են ծախսվել պետական միջոցները»,– նշել է նա։
Մանրամասն' սկզնբաղբյուր կայքում։


















































Ձեզ հոգեկան և մարմնական ամուր ուժեր․ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ուղերձը՝ Եզրաս Սրբազանի եպիսկոպոսական ձեռնադրության 25-ամյակի առթիվ
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am