Բացի COP օրակարգի կետերից՝ Հայաստանն ունի 4 առաջարկություն՝ որպես նախագահության հատուկ առաջարկություններ. Մաթևոսյան
Բացի քննարկվելիք COP օրակարգի կետերից՝ Հայաստանն ունի 4 առաջարկություն՝ որպես նախագահության հատուկ առաջարկություններ: Այդ մասին 1Lurer.am-ի փոխանցմամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը:
««30×30» թիրախներին և նպատակներին հասնելու համար մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու: Մեծ հաշվով, որոշումները կայացված են, և այդ որոշումների շուրջ ՀՀ-ն՝ որպես կողմ, որպես երկիր, համաձայնել է: Բայց ինչպես մնացած բոլոր երկրները, մենք էլ ունենք դժվարություններ՝ հասնելու դրանց, և մենք որոշել ենք ներկայացնել այնպիսի առաջարկություններ, որոնք կօգնեն այս ընթացքն ավելի արագացնել»,- ասաց Համբարձում Մաթևոսյանը:
Աղբյուրի փոխանցմամբ, Հայաստանի 4 առաջարկներն են կենսաբազմազանության մշտադիտարկման տեխնոլոգիաների կիրառումը, լեռնային էկոհամակարգերի պահպանությունը, հատուկ պահպանվող բնական տարածքներից դուրս կենսաբազմազանության ապահովումը, ինչպես նաև դրական տնտեսական խթանների ներդրումը:
Անդրադառնալով լեռնային էկոհամակարգերի պահպանության առաջարկին՝ ՀՀ ՇՄ նախարարը նշեց, որ նախատեսվում է ստեղծել լեռնային և դրանց հետ փոխկապակցված ջրային ու այլ էկոհամակարգերի հարթակ։ Այս առաջարկի կարևորությունը նա պայմանավորեց այն հանգամանքով, որ Հայաստանը լեռնային երկիր է, իսկ լեռնային էկոհամակարգերն ապահովում են քաղցրահամ ջրային ռեսուրսների զգալի մասը՝ շուրջ 55-60 տոկոսը։ Միևնույն ժամանակ, լեռնային տարածքների միայն 19 տոկոսն է ընդգրկված պահպանվող տարածքներում։
Հատուկ պահպանվող բնական տարածքներից դուրս կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ առաջարկն ուղղված է այդ տարածքներից դուրս կենսաբազմազանության պահպանության ապահովմանը։
«Ամիսներ առաջ Ազգային ժողովը հաստատեց բնության հատուկ պահպանվող տարածքների մասին նոր օրենքը, որտեղ տարբեր ձևակերպումներով նախատեսված են նաև այդ տարածքների ընդլայնման մեխանիզմներ։ Սա կարող է դառնալ մեր թիրախներին հասնելու նոր գործիք»,- ասաց նա։
Մյուս առաջարկը վերաբերում է կենսաբազմազանության համար դրական խթանների վերաբերյալ երևանյան կոչին։
«Սա ուղղված է կենսաբազմազանության և տնտեսության փոխհարաբերություններին։ Կարծում ենք՝ կենսաբազմազանության մեջ 1 դոլար ներդրումը երկրների համար 30 անգամ ավելի վերադարձի հնարավորություն է տալիս. սա էլ միտված է այդ նախաձեռնությունների իրակայացմանը»,- նշեց նա։


















































ՌԴ-ն խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի համակցված կերերի սերտիֆիկացումը մինչև «Ռոսսելխոզնադզոր»-ի ստուգումը
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am