Սա ոչ միայն քարոզչական մանիպուլյացիա է, այլ նաև բավականին անբարո արձանագրում. Հակոբ Բադալյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքոմ գրում է. «Կառավարությունը կայացրել է Հայաստանի էլցանցերը հանրային գերակա շահ ճանաչելու, փաստացի՝ սեփականատիրոջից խլելու որոշում։ Նիկոլ Փաշինյանն այդ որոշումը բնորոշել է «կոպեկ առ կոպեկ հետ բերելու» տրամաբանությամբ, կամ այլ կերպ ասած՝ «թալանը վերադարձնելու»։
Սա ոչ միայն քարոզչական մանիպուլյացիա է, այլ ըստ էության նաեւ բավականին անբարո արձանագրում։ Խնդիրն այն է, որ Էլցանցերը Սամվել Կարապետյանի սեփականության ներքո է հայտնվել ոչ թե իբրեւ թալան, այլ ՝ թալանի հետեւանքը վերացնելու համար։ Մինչեւ Սամվել Կարապետյանի սեփականություն դառնալը, ՀԷՑ–ը Ռուսաստանի պետական ընկերության սեփականություն էր՝ Ինտեր ՌԱՕ–ի։ Ինտեր ՌԱՈ-ն էլցանցերը կառավարել էր խայտառակ վատ, նաեւ իհարկե այն պարզ պատճառով, որ պետական ընկերություն է։ Պետական կառավարումը ամենավատ կառավարումն է, երբ խոսքը վերաբերում է տնտեսական խոշոր համակարգերին։ Ի դեպ, դա Հայաստանի քաղաքացիները տեսնում են նաեւ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո վերցրեց ՀԷՑ–ը Սամվել Կարապետյանի ձեռքից եւ դրեց պետական կառավարման ներքո։
Դրանից հետո անգամներով ավելացել են վթարներն ու համակարգային խնդիրները, հոսանքի անջատումները։
Վերադառնալով Ինտեր ՌԱՕ–ին։ Այդ ընկերությունն այն աստիճան վատ էր կառավարել էլցանցերը, որ դրանք հասել էին ֆինանսատեխնիկական ճգնաժամի։ Դրան հաջորդեց հոսանքի գինը բարձրացնելու մտադրությունը, որպեսզի ծածկվի ճգնաժամը։ Իսկ այդ որոշմանն էլ հաջորդեց Էլեկտրիկ Երեւանը։ Սամվել Կարապետյանը էլցանցերը ձեռք է բերել այդ ամենից հետո, երբ պարզապես կար էլցանցերը ճգնաժամից դեպի աղետ «անցումից» բառի գրեթե բուն իմաստով փրկելու անհրաժեշտություն։


















































Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am