Օմանի ծոցում լցանավ է հրդեհվել
Նավթատար լցանավը հրդեհվել է Օմանի ծոցի արգելված գոտում՝ Հորմուզի նեղուցից արևելք, երբ անջատել էր հետևման համակարգերը և փորձել անցնել այդ տարածքով։ Այս մասին հղում անելով Իրանի բանակի ռազմածովային ուժերի հայտարարությանը հաղորդում է Mehr-ը։
Ըստ Իրանի ռազմածովային ուժերի մամուլի ծառայության տվյալների' պարեկային ստորաբաժանումները նավը հայտնաբերել են Հորմուզի նեղուցից արևելք գտնվող ջրատարածքի դիտարկման ընթացքում։ Լցանավն անջատել էր իր գտնվելու վայրը հետևող համակարգերը և շարժվել դեպի այն գոտին, որով անցումն արգելված է։
Իրանի ռազմական գերատեսչությունում չեն հստակեցրել նավի անվանումը, դրա պատկանելությունը, հրդեհի պատճառները և միջադեպի հնարավոր հետևանքները։ Տուժածների և վնասների ծավալի մասին տեղեկություններ նույնպես չեն հաղորդվում։
Ըստ աղբյուրի, Իրանի բանակում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը գտնվում է իրանական զինված ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի լիակատար վերահսկողության և հսկողության տակ։


















































Իրանում սպանել են կին հրամանատարի
ԱՄՆ-ը շատ շուտով որոշում կընդունի Իրանի վերաբերյալ. Թրամփ
ԱՄՆ-ն չպետք է վերացներ Իրանի ղեկավարությունը. հնարավոր է, մենք չափազանց հեռու ենք գնացել ղեկավարների հարցում. Թրամփ
Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են արտակարգ իրավիճակներում համագործակցության ընդլայնումը
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am