Ադրբեջանն ու Իրանը քննարկել են արտակարգ իրավիճակներում համագործակցության ընդլայնումը
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-գնդապետ Քամալադին Հեյդարովը հանդիպել է Բաքու այցելած` Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակության հետ, որը գլխավորում էր Ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենին։
Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Քամալադին Հեյդարովը նշել է արտակարգ իրավիճակների կառավարման համապատասխան գերատեսչությունների միջև կապերի ընդլայնման կարևորությունը՝ Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման համատեքստում։
Նա հյուրին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը և խոսել երկու գերատեսչությունների միջև համագործակցության առավելությունների մասին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվության և փորձի փոխանակումը, տարբեր արտակարգ իրավիճակներին արձագանքելու օպերատիվ համակարգումը և այլ։
Նախարարը վստահություն է հայտնել, որ իրանական պատվիրակության այցը և կայացած քննարկումները խթան կհանդիսանան կապերի հետագա զարգացման համար։
Իրանի ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենին, իր հերթին, ընդգծել է երկրում տարբեր արտակարգ իրավիճակների ժամանակ Ադրբեջանի կողմից Իրանին տրամադրված մարդասիրական օգնության բարձր գնահատականը։
Հյուրը քննարկել է արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում երկու գործակալությունների միջև համագործակցության զարգացման հեռանկարները և նշել այցի կարևորությունը երկկողմ կապերի ամրապնդման համար։


















































Իրանը հայտարարել է, որ ավելի քան 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել
Նոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում կամ չի կարևորում այն․ Արտակ Զաքարյան
Ես 2 օրում ավարտին հասցրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև պшտերազմը․ Պուտինը չէր կարողանում հավատալ դրան․ Թրամփ
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
«Երևի Ադրբեջանում մտածում են էս կտցրուկն գնացել ա, սաղ Հայաստանը թպրտում ա վախից». Սասուն Միքայելյան
Ադրբեջանցուն վնասազերծած Շաքիի բնակչուհուն հանձնվել է «Մայր հերոսուհի» շքանշան
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկությունը կսահմանափակվի․ ստուգեք՝ որ փողոցներում