Եմենի կառավարությունը հայտարարել է, որ հութիները հարվածել են նախագահական պալատին․ երկու մարդ է զոհվել. News.am
Երկու անվտանգության աշխատակից զոհվել են Եմենի հարավում գտնվող նավահանգստային Ադեն քաղաքում ալ-Մաաշիք նախագահական պալատի վրա հութիների հրթիռային հարվածի հետևանքով։ Այդ քաղաքում տեղակայված է երկրի միջազգայնորեն ճանաչված կառավարության նստավայրը։
Ըստ Եմենի տեղեկատվության նախարար Մուամմար ալ-Էրյանիի՝ պալատի ուղղությամբ արձակվել է հինգ բալիստիկ հրթիռ։ Վարչապետը և կառավարության մյուս անդամները չեն տուժել, սակայն հարձակման հետևանքով շատ մարդիկ վիրավորվել են, News.am-ի փոխանցմամբ, BBC News-ին հայտնել է նախարարը։
Հութիները հայտարարել են, որ հարվածի թիրախում եղել են ռազմական գործողությունների շտաբը, որը ղեկավարում են սաուդցի սպաները, ինչպես նաև զենքի պահեստները։
Եմենի կառավարությանն աջակցում է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան, որը օդային աջակցություն է ցուցաբերում հութիների դեմ կառավարամետ ուժերի հարձակմանը։ Իրանի աջակցությունը վայելող խմբավորումը վերահսկում է Արևմտյան Եմենի զգալի մասը, ներառյալ մայրաքաղաք Սանան։
Իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա հարվածներին ի պատասխան՝ հութիները բազմիցս հրթիռներ և անօդաչու սարքեր են արձակել դեպի Սաուդյան Արաբիա։ Հարձակումների թիրախների թվում եղել են օդանավակայաններ, նավթագազային օբյեկտներ և ռազմական բազաներ։
Շաբաթ օրը հութիների հրթիռային հարվածը Էր-Ռիադի միջազգային օդանավակայանին խլել է 13 մարդու կյանք։ BBC-ի տվյալներով՝ դա Սաուդյան Արաբիայի տարածքում ավելի քան տասը տարվա ընթացքում ամենամահաբեր հարձակումն էր։


















































Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am