Եթե ԱՄՆ-ն միանա Ռուսաստանին, Ուկրաինան ստիպված կլինի համաձայնել խաղաղության՝ անբարենպաստ պայմաններով. The Atlantic
Ուկրաինան կարող է ստիպված լինել հրաժարվել հետագա սրացումից և համաձայնել խաղաղության՝ անբարենպաստ պայմաններով, եթե Միացյալ Նահանգները փաստացիորեն միանա Ռուսաստանին։ Այս մասին Mamul.am-ի փոխանցմամբ հաղորդում է The Atlantic-ը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդականին, որը զբաղվում է Ուկրաինայի ռազմական ռազմավարության մշակմամբ։
Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ռուսական դիզելային վառելիք գնելու որոշումը և Կիևին ուղղված նրա կոչը՝ դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները, մտահոգություններ են առաջացրել Զելենսկու մերձավոր շրջապատում։ Որոշ ուկրաինացի պաշտոնյաներ կարծում են, որ Վաշինգթոնը կարող է խոչընդոտ դառնալ Ռուսաստանի տնտեսական հյուծման ռազմավարության համար։
Այս ֆոնին Ուկրաինան ակտիվացրել է ռուսական այլ ենթակառուցվածքների, այդ թվում՝ տվյալների կենտրոնների վրա հարձակումները։ The Atlantic-ը այս հարձակումները կապում է M&M գործողության հետ, որը ներառում է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի օգտագործումը՝ Ռուսաստանի տնտեսության վրա ճնշում գործադրելու և օդային երթևեկությունը խաթարելու համար։ Հրատարակության համաձայն՝ Կիևը մինչ այժմ խուսափել է քաղաքացիական ինքնաթիռների և օդանավակայանների վրա ուղղակի հարվածներից, բայց դիտարկում է ավելի ագրեսիվ անօդաչու թռչող սարքերի հարվածները։
Մանրամասն' սկզնբաղբյուր կայքում։


















































Քեշ Պատելը ժամանել է Ռուսաստան
Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել 2,86 միլիարդ եվրո՝ ԱԹՍ-ների և hրթիռների գնման համար
Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա
Թրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից և Starlink-ից
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am