Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի պատվիրակությունը Վրաստանում պահանջել են ստուգել պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության ծախսերը Եթե ԱՄՆ-ն միանա Ռուսաստանին, Ուկրաինան ստիպված կլինի համաձայնել խաղաղության՝ անբարենպաստ պայմաններով. The Atlantic Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածու Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով` ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի Եմենի կառավարությունը հայտարարել է, որ հութիները հարվածել են նախագահական պալատին․ երկու մարդ է զոհվել. News.am Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահի հետ ԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվել Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ Թուրքիայի պատվիրակությունը լքել է քննարկումների դահլիճը Տարբեր լինելը չպետք է նշանակի պակաս իրավունքներ ունենալ. Գայլան Սուրեն Պապիկյանը ռшզմական ոստիկանության ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի պատվիրակությունըՎրաստանում պահանջել են ստուգել պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության ծախսերըԵթե ԱՄՆ-ն միանա Ռուսաստանին, Ուկրաինան ստիպված կլինի համաձայնել խաղաղության՝ անբարենպաստ պայմաններով. The Atlantic Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուԵրևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով` ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարիԵմենի կառավարությունը հայտարարել է, որ հութիները հարվածել են նախագահական պալատին․ երկու մարդ է զոհվել. News.amՌուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահի հետԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելԲաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ Թուրքիայի պատվիրակությունը լքել է քննարկումների դահլիճըՏարբեր լինելը չպետք է նշանակի պակաս իրավունքներ ունենալ. ԳայլանՍուրեն Պապիկյանը ռшզմական ոստիկանության ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցությունԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNNՂրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է ՀայաստանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլար«Մերիդիան» համալիրի տարածքում, COP17 համաժողովի անցկացման ընթացքում, կարգելվեն դրոնների թռիչքներըՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի այցելել է ՄատենադարանԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւկրաինայի զինուժը երեկ հարվածներ է հասցրել ռուսական նավթավերամշակման գործարանների որոշ օբյեկտների. ՊուտինԹրամփի՝ Կովկասի համար նախատեսված հիմնադրամը գլխավորող դոնորը խոշոր ակտիվներ ունի Հայաստանում և գործարար կապեր՝ Ռուսաստանի հետԵվրոպայում աճում են մտավախությունները, որ ձևավորված կառույցներին փլուզում է սպասում. ԶաքարյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանԳևորգ Փարսյանը երրորդ անգամ կմասնակցի Կապանի քաղաքապետի ընտրություններինՆիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո ԿասիսինԴպրոցում սահմանվել է խիստ վերահսկողություն. Երեւանի քաղաքապետարանը՝ 12–ամյա երեխային պարբերաբար ծեծի ենթարկելու ահազանգի մասին. News.amՕմանի ծոցում լցանավ է հրդեհվելԳազի պլանային անջատումներ Երևանում և մարզերումԱրտակարգ դեպք՝ Երևանում. կառուցվող էլիտար շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկելՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ժամանեց ԵրևանՖրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունըՎեհափառի եղբոր համար առաջարկվեց 3 ու կես տարի ազատազրկում սահմանել, եղբորորդու համար՝ 7 ու կեսԲացի COP օրակարգի կետերից՝ Հայաստանն ունի 4 առաջարկություն՝ որպես նախագահության հատուկ առաջարկություններ. ՄաթևոսյանՓաշինյանը ստորագրել է ՌԴ-ի հետ աշխատանքային խումբ ստեղծելու որոշումը՝ երկաթուղու կոնցեսիայի հարցերը քննարկելու համարՎարչապետի ստացած դրամական մրցանակների ավանդադրման կարգ կսահմանվիԵղեգնաձորի համայնքապետի ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավ է իրականացրել դպրոցում. Hetq.amԴատարանը Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցին չանդրադարձավ. դատավորը հայտնեց, որ դեռ 20 օր կա ժամկետինԵրբ եկա, ինձ վրա ծիծաղում էին. Վինիսիուսը պատասխանել է քննադատներին ու մրցավարներինՀայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է WTA -ի լավագույն 100-յակումԿառավարությունը երկարաձգել է պտուղ–բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումըՄեծ պահանջարկ ունեցող պետհամարանիշերի չափորոշիչներում նոր տառերի և թվերի համադրություններ կսահմանվենԿարծում եմ՝ կարելի է «3+3» ձևաչափի առաջիկա հանդիպումն անցկացնել Բաքվում, իսկ հաջորդը՝ Երևանում. ԼավրովՍուրբ Գևորգ Զորավար հայկական եկեղեցուն կից գործող «Գանձասար» համույթը Վոլգոգրադում ներկայացրել է «Արցախ» պարըՌուսաստանն առաջարկ չի ստացել մասնակցելու «Թրամփի ուղի» նախագծին. ԼավրովՍա ոչ միայն քարոզչական մանիպուլյացիա է, այլ նաև բավականին անբարո արձանագրում. Հակոբ Բադալյանը՝ Փաշինյանի հայտարարության մասինԱշխարհաքաղաքականությունը կադաստր չէ. նույն մակերեսն ունեցող 2 տարածք կարող են միանգամայն տարբեր նշանակություն ունենալ. Վահե ԴավթյանԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վաղը կժամանի Հայաստան. ԲաղայիԱդրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար. ՏոկաևԳագիկ Ծառուկյանի գործը քաղաքական պատվեր է, նա պետք է տուժող լիներ, ոչ թե՝ մեղադրյալ. Մեսրոպ ՄանուկյանԱրթուր Դանիելյանը մեղադրվում է այն բանում, որ իր գրառումներով ստորացրել է անձանց, այդ «անձինք» Նիկոլ Փաշինյանն է. Տիգրան ԱթանեսյանՀայաստանում կանցկացվի հայ-թուրքական բիզնես ֆորում․ ՄիրզոյանՍիսիանի ոստիկանները ձերբակալել են 13-ամյա դստեր նկատմամբ սեռակшն բռնnւթյուն գործադրած 44-ամյա հորը
Քաղաքականություն

Թրամփի՝ Կովկասի համար նախատեսված հիմնադրամը գլխավորող դոնորը խոշոր ակտիվներ ունի Հայաստանում և գործարար կապեր՝ Ռուսաստանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Կովկասում 201 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային հիմնադրամի ղեկավար նշանակված գործարարը խոշոր ակտիվներ ունի Հայաստանի հեռահաղորդակցության և հանքարդյունաբերության ոլորտներում։ Նա նախկինում ղեկավարել է նաև Ռուսաստանում ներդրումներ իրականացնող ընկերություն, որը հրապարակայնորեն ընդգծել է Կրեմլի հետ իր սերտ կապերը։

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր ուսումնասիրած փաստաթղթերին։

Խոսքը ռուսական ծագմամբ 51-ամյա գործարար Կոնստանտին Սոկոլովի մասին է, որը 2026 թվականի հունվարին նշանակվել է Trans-Caspian Enterprise Fund ներդրումային հիմնադրամի ղեկավար։

Reuters-ի հետաքննության համաձայն՝ Սոկոլովը զգալի բաժնեմասեր ունի Հայաստանի խոշորագույն բջջային օպերատորներից մեկում՝ Viva Armenia-ում։ Բացի այդ, այս տարվա ընթացքում նա ձեռք է բերել Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրը՝ Թեղուտը՝ ստանալով ԱՄՆ կառավարության հատուկ թույլտվությունը։

2024 թվականի հունվարին Սոկոլովը և նրա չինացի գործարար գործընկեր Չժե Չժանը ձեռք են բերել Viva Armenia-ի վերահսկողությունը ռուսական MTS ընկերությունից։ Չժանը նախկինում աշխատել է Չինաստանի առևտրի նախարարության դիվանագիտական համակարգում։
Ավելի ուշ Սոկոլովի՝ Տեխասում գրանցված Dynamic Frontier Holdings ընկերությունը թույլտվություն է ստացել ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակից (OFAC)՝ Թեղուտի հանքավայրը գնելու պատժամիջոցների տակ գտնվող ռուսական պետական ՎՏԲ բանկից։

Reuters-ի տվյալներով՝ համապատասխան թույլտվությունը տրվել է հունիսի 1-ին։ Նման թույլտվությունները հնարավորություն են տալիս իրականացնել գործարքներ, որոնք այլ պայմաններում արգելված կլինեին ամերիկյան պատժամիջոցներով։

Սոկոլովի ղեկավարած Trans-Caspian Enterprise Fund հիմնադրամը նախատեսված է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ներդրումների խթանման համար։ Այն կարող է դրամաշնորհներ, վարկեր և ներդրումներ տրամադրել ութ երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում։
Հիմնադրամի առաջնահերթություններից են ռազմավարական նշանակության հանքանյութերը, էներգետիկան և երկաթուղային ենթակառուցվածքները։ Նախաձեռնությունը Միացյալ Նահանգների ավելի լայն ռազմավարության մաս է, որի նպատակներից է տարածաշրջանի կախվածության նվազեցումը ռուսական և չինական ենթակառուցվածքներից։

Reuters-ի հետ զրուցած էթիկայի հարցերով վեց փորձագետներ մտահոգություն են հայտնել Սոկոլովի նշանակման կապակցությամբ՝ մատնանշելով շահերի հնարավոր բախումը։ Նրանց գնահատմամբ՝ գործարարը ղեկավարում է պետական ֆինանսավորմամբ հիմնադրամ, որը կարող է ներդրումներ իրականացնել այն երկրում, որտեղ ինքն արդեն խոշոր բիզնես շահեր ունի։

Միևնույն ժամանակ Reuters-ը նշում է, որ Սոկոլովի կողմից որևէ իրավախախտման ապացույց չի հայտնաբերել։ ԱՄՆ օրենսդրությունը չի արգելում նման հիմնադրամների ղեկավարներին ներդրումներ ունենալ այն տարածաշրջաններում, որտեղ գործում են իրենց ղեկավարած կառույցները։
Սոկոլովի IJS Investments ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ հիմնադրամին արգելված է ներդրումներ կատարել գործարարին պատկանող ընկերություններում, իսկ Սոկոլովը պահպանել է անվտանգության և պատշաճ ստուգման բոլոր պահանջները։

ԱՄՆ Պետդեպարտամենտից նույնպես հայտնել են, որ հիմնադրամը ենթակա է տարեկան հաշվետվությունների, անկախ աուդիտի և շահերի բախումը կարգավորող պահանջների։

Reuters-ն ուսումնասիրել է նաև Սոկոլովի նախկին գործարար գործունեությունը Ռուսաստանում։ Ըստ գործակալության՝ 2015 թվականի գովազդային փաստաթղթում Սոկոլովը ներկայացված է եղել որպես Լիխտենշտեյնում գրանցված Gotthard Investment Fund-ի ղեկավարներից մեկը։ Փաստաթղթում ընդգծվել են հիմնադրամի երկարամյա մասնագիտական և անձնական կապերը Ռուսաստանի պետական կառույցների հետ։
Սոկոլովի փաստաբանները կասկածի տակ են դրել այդ փաստաթղթի իսկությունը։ Նրա ներկայացուցիչը նաև հերքել է Ռուսաստանի կառավարության և պաշտոնյաների հետ ներկայիս կապերի առկայությունը՝ նշելով, որ գործարարն այլևս Ռուսաստանի քաղաքացի չէ։

Reuters-ը չի կարողացել անկախ աղբյուրներով հաստատել Սոկոլովի՝ Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու փաստը։ Գործակալության ուսումնասիրած ճանապարհորդական փաստաթղթերի համաձայն՝ նա ռուսական անձնագիր է օգտագործել առնվազն մինչև 2016 թվականը։

Սոկոլովը նաև Դոնալդ Թրամփի խոշոր դոնորներից է։ ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նա շուրջ 13 միլիոն դոլար է նվիրաբերել Հանրապետական կուսակցության հետ կապված քաղաքական կազմակերպություններին։ Բացի այդ, նրա անունը ներառված է եղել Սպիտակ տան նոր հանդիսությունների սրահի կառուցման ֆինանսավորմանը մասնակցած 37 դոնորների ցանկում։
Reuters-ի հարցմանը պատասխանելով՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իրեն հայտնի չէ, թե ում մասին է խոսքը։