Գագիկ Ծառուկյանի գործը քաղաքական պատվեր է, նա պետք է տուժող լիներ, ոչ թե՝ մեղադրյալ. Մեսրոպ Մանուկյան
Գագիկ Ծառուկյանի գործը քաղաքական պատվեր է, ծանոթ եմ մեղադրանքին. այս պարագայում Ծառուկյանը պետք է գործով տուժող լիներ, բայց գործող վարչախմբի պարագայում նա մեղադրյալ է, Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
«Ծառուկյանից մի քանի միլիոն գողացել են, և փոխանակ Իրանի քաղաքացին պատժվի, դրա փոխարեն Գագիկ Ծառուկյանն է մեղադրյալի աթոռին։ Սա քաղաքական պատվեր էր, որովհետև գործող իշխանությունը լեգիտիմության խնդիր ունի»,-ասաց պատգամավորը։
Նա նշեց, թե եթե ամեն ինչ իրավական տիրույթում լինի, ապա այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պետք է ազատության մեջ լինի։
«Բայց մենք վերջերս համոզվել ենք, որ դատարանը միայն վերևից հրահագներ է կատարում։ Նախագահողը Աշոտ Փաշինյանի գործով դատավորն է, ով զոհվածի ծնողին կալանք տվեց։ Առավել քան համոզված եմ, որ վճիռը պայմանավորված կլինի իր վերադասների ուղիղ ցուցումով»,-ասաց Մեսրոպ Մանուկյանը։


















































Անընդհատ արտաքին պարտք վերցնելով հնարավոր չէ տնտեսական կայուն զարգացում ապահովել. Ծառուկյանը՝ ՀՀ տնտեսության մասին
Բոլորի համար արդեն պարզ է, որ այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց նրա նկատմամբ է խարդախություն կատարվել. ԲՀԿ
Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը տրված է.Տոնոյան
Ոչ թե Գագիկ Ծառուկյանն է խարդախությnւն կատարել, այլ, որ որպես տուժnղ ներկայացվող Իրանի քաղաքացիները նրանից առնվազն 14․5 միլիոն դոլար են հափշտшկել. Երեմ Սարգսյան (տեսանյութ)
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am