Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը տրված է.Տոնոյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը պաշտոնապես հայտարարում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը․
«ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ անցկացվող մրցանակաբաշխությունը նպատակ ունի գնահատելու և արժևորելու այն անհատների ու կազմակերպությունների գործունեությունը, որոնք նշանակալի ներդրում ունեն Հայաստանի, հայ ժողովրդի, մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրության ոլորտներում։
Մրցանակաբաշխությունն անցկացվելու է հետևյալ անվանակարգերում.
Հայ ժողովրդի բարեկամ
Օտարերկրյա գործիչներ կամ կազմակերպություններ, որոնք նշանակալի գործունեություն են իրականացնում ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի, այդ թվում՝ հայկական պատմամշակութային կոթողների և ոչ նյութական արժեքների պահպանության, գիտական աշխատանքի, պատմական կեղծարարության դեմ պայքարի և այլ ուղղություններով։
Իրավունքի պաշտպան
Անհատներ կամ խմբեր, որոնք նշանակալի գործունեություն են իրականացնում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։
Ազատության պաշտպան
Անհատներ կամ խմբեր, որոնք պայքարում են Բաքվի բանտերում պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանության և նրանց ազատ արձակման համար։
Հայկական աշխարհի միասնականություն
Անհատներ կամ խմբեր, որոնց գործունեությունը նպաստում է Հայաստանում հանրային համերաշխության ամրապնդմանը, երկխոսության զարգացմանը և Հայաստան-Սփյուռք միասնականությանը։
Սոցիալական ազդեցություն և մարդասիրություն
Անհատներ կամ խմբեր, որոնք անշահախնդիր գործունեությամբ նպաստում են հասարակության տարբեր շերտերի սոցիալական հոգսերի թեթևացմանը։
«Ռոզա Ծառուկյան» հատուկ մրցանակ
Սահմանված է նաև հատուկ մրցանակ՝ Հայաստանում և աշխարհում հանրային արժանապատիվ կեցվածքի և մարդասիրական գործունեության համար։
Ովքե՞ր կարող են առաջադրել թեկնածություններ
- Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի անդամները
- Հասարակական կազմակերպությունները
- Քաղաքացիական նախաձեռնությունները
- Մասնագիտական կառույցները
Թեկնածությունների առաջադրման հայտերն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝
Կոնտակտային հեռախոսահամար՝ +37498 881987»։


















































Ոչ թե Գագիկ Ծառուկյանն է խարդախությnւն կատարել, այլ, որ որպես տուժnղ ներկայացվող Իրանի քաղաքացիները նրանից առնվազն 14․5 միլիոն դոլար են հափշտшկել. Երեմ Սարգսյան (տեսանյութ)
Սահմանվել է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ
Վերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը. Իվետա Տոնոյան
Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»
Արման Ծառուկյանը Աբու Դաբիում կմենամարտի Նեյման Գրեյսիի հետ
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
«Երևի Ադրբեջանում մտածում են էս կտցրուկն գնացել ա, սաղ Հայաստանը թպրտում ա վախից». Սասուն Միքայելյան
Ադրբեջանցուն վնասազերծած Շաքիի բնակչուհուն հանձնվել է «Մայր հերոսուհի» շքանշան
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկությունը կսահմանափակվի․ ստուգեք՝ որ փողոցներում